Logo

Ժոաո Գիլերմե Կարվալյոն խոսել է ֆուտզալի Հայաստանի հավաքականում իր նպատակների մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 07.01.2022ՍՊՈՐՏ
Ժոաո Գիլերմե Կարվալյո

2021 թ. սեպտեմբերին բրազիլացի տաղանդավոր խաղացող Ժոաո Գիլերմե Կարվալյոն իր նորամուտը նշեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականում՝ մասնակցելով Մոլդովայի դեմ ընկերական 2 հանդիպումներին:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Ժոաոն պատմել է իր մասին, խոսել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականում իր նպատակների և աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկության մասին:

«Ես Ժոաո Գիլերմե Կարվալյոն եմ: Ծնվել եմ Բրազիլիայի Լոնդրինա քաղաքում՝ 1997 թվականի մայիսի 2-ին։ Առաջին ակումբս «Կոլեժիո Լոնդինենսեն» էր, հետո խաղացել եմ բրազիլական «Կորինտիանսում» և «Ժարագուայում», իսկ այժմ խաղում եմ Ռուսաստանի առաջատար ակումբներից մեկի՝ «Գազպրոմ-Յուգրայի» կազմում։ Խաղում եմ աջ «ալա»-ի (վինգեր) դիրքում։

Հայաստանի հետ կապված՝ իմացել եմ միայն «Լեո» ակումբի մասին, որը մասնակցում էր ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը, և որտեղ խաղում էին իմ բրազիլացի ընկերները։

Սկսեցի ավելի լավ ճանաչել Հայաստանի հավաքականը, երբ տեղափոխվեցի Եվրոպա։ Ունենք օրեցօր աճող թիմ, որը ցանկանում է անել ամեն ինչ՝ հասնելու մեծ հաջողությունների։

Մենք ցանկանում ենք հաղթահարել որակավորման փուլը։ Ես երազում եմ Աշխարհի առաջնությանը մասնակցելու մասին: Այս պահից սկսած՝ անելու ենք առավելագույնը՝ մեր երազանքին հասնելու համար համար»,- ասել է Կարվալյոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա