Logo

Ժորա Համազարյանը հաղթել է Extra Round մրցաշարում (տեսանյութ)

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 16.11.2016ՍՊՈՐՏ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ժորա Համազարյանը հաղթանակ է տարել Եկատերինգբուրգում կայացած Extra Round մրցաշարում: Եզրափակիչ մենամարտում թեթև քաշային կարգում (մինչև 61.2 կգ) հանդես եկող 20-ամյա մարզիկն արդեն երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Նիկարագուան ներկայացնող Ռաֆայել Կաստիլյոյին:

Սա 8-րդ հաղթանակն էր երիտասարդ բռնցքամարտիկի պրոֆեսիոնալ կարիերայում: Ժորա Համազարյանն առայժմ ոչ մի պարտություն չունի, իսկ իր մենամարտերից 6-ում հաղթել է նակաուտով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա