Logo

Ժորժինյո. «Ոսկե գնդակը» ստանալը երազանք է»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 13.11.2021ՍՊՈՐՏ
MVHSIB5RHJLHFCGFIGBJDNFIZQ scaled - Ժորժինյո. «Ոսկե գնդակը» ստանալը երազանք է»

«Չելսիի» ու Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն խոսել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության մասին։

«2021 թվականն անհավանական էր, ես անգամ կասեի՝ սյուռեալիստիկ։ «Ոսկե գնդակն» ինձ համար կպչուն միտք չէ, ես նախընտրում եմ կենտրոնանալ ներկայի վրա։ Չնայած, անշուշտ, «Ոսկե գնդակը» ստանալը երազանք է»,- ասել է կիսապաշտպանը՝ France Football-ին տված հարցազրույցում։

29-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի առաջնության 10 խաղում 1 գոլի հեղինակ է դարձել։ Նա այս տարի Իտալիայի հետ հաղթել է Եվրոպայի առաջնությունն ու «Չելսիի» հետ՝ Չեմպիոնների լիգան։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա