Logo

Ժորժինյոն նոր պայմանագիր չի կնքի «Չելսիի» հետ

00:23 / 25.12.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն նոր պայմանագիր չի կնքի անգլիական ակումբի հետ և 2023 թվականի ամռանը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում, հայտնում է The Athletic-ը:

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Հունվարից նա կարող է բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման, խփել 3 գոլ: Transfermarkt-ը 35 միլիոն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

Հիշեցնենք, որ Ժորժինյոն «Չելսի» տեղափոխվել է իտալական «Նապոլիից» 2018 թվականին: Լոնդոնյան ակումբի կազմում նա հաղթել է Եվրոպա լիգան (2019 թվական), Չեմպիոնների լիգան (2021) և աշխարհի ակումբային առաջնությունը (2022):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա