Logo

Ժորժինյոյի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 01.12.2021ՍՊՈՐՏ
Ժորժինյոյի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին - Ժորժինյոյի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին

Իտալիայի հավաքականի ու անգլիական «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյի գործակալ Ժոաու Սանտուշը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին:

«Պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ «Չելսիի» հետ բանակցություններ դեռ չենք վարում: Հնարավոր է՝ առաջիկա ամիսներին բանակցություններն սկսվեն, բայց գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը»,- Ֆաբրիցիո Ռոմանոն մեջբերում է գործակալի խոսքը:

Հիշեցնենք, որ Ժորժինյոն «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում էր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ ետ մնալով միայն մրցանակի դափնեկիր Լիոնել Մեսիից ու 2-րդ տեղն զբաղեցրած Ռոբերտ Լևանդովսկիից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա