Logo

Զիդան․ «Աբսուրդ է մտածելը, որ մենք չենք լինի Չեմպիոնների լիգայում հաջորդ մրցաշրջանում»

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 26.04.2021ՍՊՈՐՏ
178906505 487266242398371 4535231371577766428 n - Զիդան․ «Աբսուրդ է մտածելը, որ մենք չենք լինի Չեմպիոնների լիգայում հաջորդ մրցաշրջանում»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

27 Ապրիլ 2021 - 23:00

1

Ռեալ Մադրիդ

1

Չելսի

0 - 1 Քրիստիան Պուլիշիչ - 14`

1 - 1 - 29`

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաև մադրիդյան թիմին սպասվող հնարավոր պատժամիջոցներին կապված Սուպերլիգայի հետ։

«Աբսուրդ է մտածելը, որ մենք չենք լինի Չեմպիոնների լիգայում հաջորդ մրցաշրջանում։ Մեր մասին շատ են խոսում, բայց ես չեմ կարող վերահսկել դա, ես մտածում եմ միայն խաղերի մասին։ Բայց իմ կարծիքով՝ մենք ուզում ենք տեսնել «Ռեալին» Չեմպիոնների լիգայում»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։

Ֆրանսիացի մասնագետն անդրադարձել է նաև վաղը կայանալիք հանդիպմանը․

«Սա կիսաեզրափակիչ է, ու բարդ խաղ է լինելու։ Կարծում եմ՝ նրանք թե՛ գրոհելու են, թե՛ պաշտպանվելու են։ Մենք պետք է ուշադիր լինենք, լավ պաշտպանվենք, իսկ երբ հերթը գա պահեր ստեղծելուն, անել դա բոլոր հնարավոր միջոցներով։ Մենք պետք է մեր լավագույն վիճակում լինենք «Չելսիին» հաղթելու համար»,-ասել է Զիդանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա