Logo

Զիդան․ «Ասել էի՝ Գվարդիոլան լավագույն մարզիչն է․ հիմա էլ կասեմ՝ Սիմեոնեն լավագույններից մեկն է»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 31.01.2020ՍՊՈՐՏ
spanish super cup final soccer match 25a206e6 348f 11ea a5da 81b27965305c - Զիդան․ «Ասել էի՝ Գվարդիոլան լավագույն մարզիչն է․ հիմա էլ կասեմ՝ Սիմեոնեն լավագույններից մեկն է»
Խաղի մանրամասները

Իսպանիա, Լա Լիգա, 22 տուր

01 Փետրվար 2020 - 19:00

1

Ռեալ Մադրիդ

0

Ատլետիկո Մադրիդ

1 - 0 Կարիմ Բենզեմա - 56`

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Ատլետիկոյի» իր գործընկեր Դիեգո Սիմեոնեի հասցեին այս մրցաշրջանում հնչող քննադատության մասին:

«Ես չեմ հասկանում՝ նրան ինչու են քննադատում, սակայն դա մեր գործը չէ: Ես գիտեմ՝ Սիմեոնեն ինչպիսի մարզիչ է:

Ասել էի, որ Գվարդիոլան լավագույն մարզիչն է, բայց հիմա էլ կասեմ՝ Սիմեոնեն աշխարհում լավագույններից մեկն է, և նա ապացուցել է դա:

Քննադատությունը ոչինչ չի փոխում այն առումով, ինչ ես մտածում եմ Սիմեոնեի մասին»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:

«Ռեալը» 46 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ատլետիկոն» 36 միավորով 4-5-րդ հորիզոնականներն է բաժանում «Խետաֆեի» հետ:

Զիդան. «Թույլ չեմ տա, որ Բեյլը հեռանա «Ռեալից» հիմա»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա