Logo

Զիդան. «Չեմ կարող մեղադրել իմ ֆուտբոլիստներին»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 04.04.2019ՍՊՈՐՏ
zidane 3 - Զիդան. «Չեմ կարող մեղադրել իմ ֆուտբոլիստներին»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:15

-

-

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Վալենսիայից» կրած պարտությունը Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում:

«Մենք վատ չէինք խաղում, բայց չկարողացանք բացել հաշիվը: Մեզ չհաջողվեց գրավել նրանց դարպասը առաջին կեսում, բայց մենք աշխատեցինք: Չեմ կարող որևէ բանում մեղադրել իմ ֆուտբոլիստներին: Սա պարտություն է, և մենք դա պետք է ընդունենք:

Պետք է ավելի լավ գործեինք մրցակցի տուգանայինում: Բայց մեզ համար բարդ էր, և դա նույնպես պետք է ընդունել: Շաբաթ պետք է ավելի լավ խաղանք:

Մարսելոյի հասցեին հնչող քննադատությո՞ւնները, Մարսելոն՝ Մարսելոն է: Ինձ դուր է գալիս նրա խաղը, և ես կարծում եմ, որ նա լավ մարզավիճակում է: Նա լավ է աշխատում մարզումներին: Սա բարդ մրցաշրջան է բոլորի համար, ոչ միայն Մարսելոյի համար»,-ասել է ֆրանսիացի մասնագետը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա