Logo

Զիդան. «Ֆուտբոլում այնպես է լինում, որ ոչինչ չի ստացվում, հիմա «Ռեալն» այդ իրավիճակում է»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 25.11.2020ՍՊՈՐՏ
NINTCHDBPICT000590190456 1 scaled - Զիդան. «Ֆուտբոլում այնպես է լինում, որ ոչինչ չի ստացվում, հիմա «Ռեալն» այդ իրավիճակում է»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Խմբային Փուլ 4 տուր

25 Նոյեմբեր 2020 - 00:00

0

Ինտեր Միլան

2

Ռեալ Մադրիդ

0 - 1 Էդեն Ազար - 7`

0 - 2 Աշրաֆ Հաքիմի - 59`

Կարմիր Քարտ Արտուրո Վիդալ - 33`

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ակնկալիքներից Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ինտերի» դեմ հանդիպումից առաջ:

«Չեմ կարծում, որ «Ինտերի» հետ առաջին հանդիպման մենք ունեցանք վերելքներ ու վայրէջքներ: Եղել են ոչ հեշտ պահեր, սակայն դա սովորական իրավիճակ է նման մակարդակի մրցակցի հետ խաղում: Բայց մենք հիանալի սկսեցինք խաղը ու հիանալի ավարտեցինք: Ես ծայրահեղական չեմ: Սա ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է:

Մենք շատ ենք աշխատում մեր խաղը բարելավելու ուղղությամբ և՛ պաշտպանությունում, և՛ հարձակմանը: Ֆուտբոլում լինում է այնպես, որ ամեն ինչ ստացվում է կամ էլ ոչինչ չի ստացվում: Կարծում եմ, որ մեզ մոտ երկրորդ իրավիճակն է: Բայց ոչ միայն մեզ մոտ:

«Սան Սիրոյում» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում մեր տարած հաղթանակից անցել է 4 տարի: Այդ 4 տարիները դասեր քաղելու ժամանակ են դարձել: Որպես անձնավորություն չեմ փոխվել, բայց մինչև հիմա էլ պաշտում եմ մարզչական աշխատանքը: Ինձ համար դա մնում է կարևորագույնը կյանքում»,-Զիդանի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա