Logo

Զիդան. «Հույս ունեմ, որ Բեյլը դուբլ կխփի, և այդ ժամանակ բոլորը կփոխեն իրենց կարծքիը»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 16.09.2017ՍՊՈՐՏ
zinedine zidane juventus real madrid ucl 03062017 9io811jp6b3v1sy77uvehh3dj - Զիդան. «Հույս ունեմ, որ Բեյլը դուբլ կխփի, և այդ ժամանակ բոլորը կփոխեն իրենց կարծքիը»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հավատում է մադրիդյան ակումբի կիսապաշտպան Գարեթ Բեյլին և հույս ունի, որ հաջորդ հանդիպմանը ուելսցի ֆուտբոլիստը աչքի կընկնի:

«Մենք չենք կարող վերահսկել տրիբունաների սուլոցը, սակայն մեր ուժերի սահմաններում է ազդել խաղադաշտում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Եթե Գարեթը դուբլ խփի, ինչ-որ բան ասելու կարիք կլինի՞: Ցանկացած արդյունքը, բացի հաղթանակից, աղետ կլինի «Ռեալի» համար: Մենք չենք կարող «Բարսելոնային» զիջել 7 միավորով:

Այս հանդիպումը շատ կարևոր է լինելու, քանի որ 2 տնային հանդիպումները ավարտվել են ոչ-ոքիով: Սակայն չենք պատրաստվում փոխել մեր խաղը: Դա պարզապես մեր հերթական հանդիպումներից մեկն է, նույն 3 միավորը, իսկ մենք միշտ ձգտում ենք հաղթանակի»,-շեշտել է ֆրանսիացի մասնագետը:

«Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին՝ 22:45-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա