Logo

Զիդան․ «Մենք ավելիին էինք արժանի, քան 1 միավորն է»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 29.09.2019ՍՊՈՐՏ
1569713823 447282 1569713973 noticia normal recorte1 - Զիդան․ «Մենք ավելիին էինք արժանի, քան 1 միավորն է»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:49

-

-

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում կայացած մադրիդյան դերբիում գրանցված գոլազուրկ ոչ-ոքին:

«Մենք այս խաղում ավելիին էինք արժանի, քան 1 միավորն է: Ակնհայտորեն ավելիին էինք արժանի: Բայց ես պետք է շնորհավորեմ իմ թիմի ֆուտբոլիստներին, մենք կրկին ներդաշնակ ֆուտբոլ խաղացինք՝ հերթական անգամ թույլ չտալով գրավելու մեր դարպասը: Մենք շատ լավ գործեցինք պաշտպանությունում, բայց մեզ ինչ-որ բան չհերիքեց հարձակման գծում: Աշխատում ենք այդ ուղղությամբ և, իհարկե, ցանկանում ենք ավելի լավը դառնալ որպես թիմ:

Երբ հաշիվը 0-0 է, իհարկե, մենք կարող ենք ավելի շատ ռիսկի գնալ: Բայց ես խոստանում եմ՝ մենք ապագայում անպայման կդրսևորենք մեզ որպես ավելի ակտիվ ու ագրեսիվ թիմ: Ունեինք մրցակից, որը փորձում էր միջամտել հարձակման ժամանակ մեր բոլոր գործողություններին: Մեզ ինչ-որ բան չհերիքեց, բայց հիմա պետք է մտածենք հաջորդ հանդիպման մասին:

Բեյլը լավ է հանդես գալիս: Այստեղ գտնվող բոլոր խաղացողները փորձում են դրսևորել իրենց: Գարեթը լավ է աշխատում հանուն թիմային շահերի: Ինչպես և մնացած բոլորը, նա էլ կարող է ավելին անել հարձակման գծում, բայց Գարեթն օգնում է պաշտպանությանը»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «Ռեալի» մամուլի ծառայությունը:

Մբապեն «խայթել» է Մոդրիչին ու հիշեցրել ՊՍԺ-ի՝ «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա