Logo

Զիդան․ «Մեզ թերագնահատում են այս խաղից առաջ․ մենք արժանի ենք վստահության»

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 05.04.2021ՍՊՈՐՏ
Champions mode Zidane palpitates the clash against Liverpool Its a - Զիդան․ «Մեզ թերագնահատում են այս խաղից առաջ․ մենք արժանի ենք վստահության»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

06 Ապրիլ 2021 - 23:00

3

Ռեալ Մադրիդ

1

Լիվերպուլ

1 - 0 Վինիսիուս Ժունիոր - 27`

2 - 0 Մարկո Ասենսիո - 36`

2 - 1 Մոհամեդ Սալահ - 51`

3 - 1 Վինիսիուս Ժունիոր - 65`

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հանդիպման նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա համաձայնվել է լրագրողի այն դիտարկմանը, թե «Ռեալին» թերագնահատում են այս դիմակայությունից առաջ։

«Այո՛ ես կարծում եմ դա այդպես է։ Մենք արժանի ենք վստահության։ Մենք ուղղակի պետք է կենտրոնանանք օր օրի աշխատելու վրա։ Այս թիմը երբեք չի հանձնվում։ Սա մրցաշրջանի ամենակարևոր խաղն է, որովհետև այն հաջորդն է։ Անցածը «Էյբարի» դեմ խաղն էր, հիմա՝ «Լիվերպուլն» է։

Կլո՞պը։ Նա հիասքանչ մարզիչ է։ Երկար ժամանակ է, ինչ նա մարզում է թիմը ու մեծ փորձ ունի։ Կլոպը շատ լավ աշխատանք է կատարել իր մարզչական կարիերայի ընթացքում։ Բոլորն իրենց գործն անում են իրենց ձևով։ Ես տարբեր մարզիչների եմ տեսել ու տարբեր աշխատելաոճ եմ տեսել իմ մարզչական գործունեության ընթացքում։

Ես չգիտեմ՝ «Լիվերպուլի» խնդիրները պաշտպանությունում թուլություն կլինեն նրանց համար, թե ոչ, քանի որ նրանք այլ խաղացողներ ևս ունեն։ Մենք ևս ունենք բացականեր, բայց ուժը թիմի մեջ է»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։

Ֆրանսիացի մասնագետը նաև խոսել է «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի ապաքինման մասին․

«Էդենը պետք է հանգիստ լինի։ Մենք երբեք ռիսկի չենք դիմում խաղացողին, եթե նա պատրաստ չէ։ Մենք կամաց-կամաց ենք առաջ շարժվելու նրա հարցում, ու տեսնենք, թե երբ նա կխաղա։ Այսպիսինն է իրավիճակը հիմա»,-ասել է Զիդանը։

Բենիտեսը կարծիք է հայտնել «Ռեալ»-«Լիվերպուլ» հանդիպման մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա