Logo

Զիդան․ «Պետք է ուղղենք առանց Ռամոսի անցկացրած խաղերի մեր անհաջող վիճակագրությունը»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.11.2020ՍՊՈՐՏ
1582965697 0 0 2395 1347 1920x0 80 0 0 9fb59fc97901968dbc3a7ec71c0393cf - Զիդան․ «Պետք է ուղղենք առանց Ռամոսի անցկացրած խաղերի մեր անհաջող վիճակագրությունը»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Խմբային Փուլ 4 տուր

25 Նոյեմբեր 2020 - 00:00

0

Ինտեր Միլան

2

Ռեալ Մադրիդ

0 - 1 Էդեն Ազար - 7`

0 - 2 Աշրաֆ Հաքիմի - 59`

Կարմիր Քարտ Արտուրո Վիդալ - 33`

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է այն փաստը, որ թիմի ավագ Սերխիո Ռամոսը չի մասնակցելու Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում «Ինտերի» դեմ կայանալիք հանդիպմանը:

«Գիտենք՝ այդ ֆուտբոլիստը որքան կարևոր է մեզ համար, բայց պետք է ուղղենք առանց Ռամոսի անցկացրած խաղերի մեր անհաջող վիճակագրությունը: Կփորձենք փոխել այն արդյունքները, որ գրանցում ենք առանց նրա հանդիպումներում:

Հասկանում ենք՝ դա որքան դժվար է լինելու, բայց ցանկանում ենք 3 միավոր վաստակել»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք՝ Ռամոսը վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականի ճամբարում: Նա, հնարավոր է, շարք վերադառնա դեկտեմբերի սկզբին:

34-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 8 հանդիպում և խփել 2 գոլ:

«Ռեալի» հայտացուցակը՝ «Ինտերի» դեմ խաղի համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա