Logo

Զիդան․ «Ռեալը» պայքարում է մինչև վերջ․ խաղավերջի ծափահարությունները խոսքիս ապացույցն են»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 02.02.2020ՍՊՈՐՏ
«Ռեալը» պայքարում է մինչև վերջ․ խաղավերջի ծափահարությունները խոսքիս ապացույցն են» - Զիդան․ «Ռեալը» պայքարում է մինչև վերջ․ խաղավերջի ծափահարությունները խոսքիս ապացույցն են»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:44

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» նվազագույն հաշվով հաղթել է «Ատլետիկոյին»։ Խաղից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է հանդիպման մասին։

«Մենք շատ գոհ ենք այս արդյունքից։ Առաջին կեսը բարդ էր մեզ համար, քանի որ մրցակիցը հիանալի էր գործում։ Երկրորդ կեսում մենք ավելացրինք՝ փոխելով վերաբերմունքն ու ավելի ինտենսիվ գործելով։

Առաջին կեսում մեր ելույթի մեղավորը ես եմ։ Չեմ սիրում ընդմիջմանը փոխարինում անել, սակայն ինչ-որ բան պետք էր փոխել։ Ես ստիպված էի երկու ֆուտբոլիստ(Վինիսիուսը՝ Կրոսի փոխարեն, Լուկաս Վասկեսը՝ Իսկոյի փոխարեն – խմբ․) փոխարինել, քանի որ խաղն ինձ դուր չէր գալիս։ Սակայն ֆուտբոլիստները մեղավոր չէին․ ես էի մեղավոր։

Այն, ինչ անում են մեր ֆուտբոլիստները, հեշտ չէ բացատրել։ Մենք երբեք չենք հանձնվում, նույնիսկ եթե շատ բարդ պահեր են լինում։

Մեր թիմը պայքար է մղում մինչև վերջին պահը, իսկ խաղից հետո լսվող ծափահարությունները խոսքիս վառ ապացույցն են»,- AS-ը փոխանցում է Զիդանի խոսքը։

Սիմեոնե․ «Դառը համով ենք հեռանում այստեղից»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա