Logo

Զիդան. «Ամբողջ աշխարհն է ասում, որ նրան պետք է շնորհել «Ոսկե գնդակը»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:36 / 23.06.2022ՍՊՈՐՏ
Զինեդին Զիդան-Կարիմ Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Արքայական ակումբի» առաջատար Կարիմ Բենզեմայի անցկացրած մրցաշրջանի մասին: Զիդանը կասկած չունի, որ այս տարի «Ոսկե գնդակը» պետք է շնորհել Կարիմին:

«Ավարտված մրցաշրջանում Բենզեման ինձ չի զարմացրել: Ես գիտեի, որ Կարիմը կարող է դա անել: Ամբողջ աշխարհն է ասում, որ Բենզեմային պետք է շնորհել «Ոսկե գնդակը»,- Զիզուի խոսքն է մեջբերում «Էկիպ»-ը:

Կարիմ Բենզեման 2021/2022 մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում խփել է 44 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում: Մադրիդցիները նվաճել են Իսպանիայի Սուպերգավաթն ու Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը, դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա