Logo

Զիդանն ասել է՝ ով է «Ռոլան Գարոսի» գլխավոր ֆավորիտը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:01 / 28.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծքին է հայտնել «Ռոլան Գարոսի» ընթացիկ խաղարկության ֆավորիտի վերաբերյալ:

«Միշտ էլ հաճելի է այստեղ գտնվելը. «Ռոլան Գարոսը» լեգենդար մրցաշար է, դրա համար էլ, երբ հնարավորություն եմ ունենում, ներկա եմ լինում հանդիպումներին:

Գլխավոր հավակնո՞րդը. նոր սերունդը, իհարկե, հիանալի է, սակայն ես հին դպրոցի երկրպագուներից եմ: Իմ գլխավոր ֆավորիտը շարունակում է մնալ Ռաֆայել Նադալը, սակայն, նոր սերունդը՝ Կառլոս Ալկարասի գլխավորությամբ, ի վերջո կզբաղեցնի նրանց տեղը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում Կառլոս Ալկարասը մրցելու է ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ, իսկ Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչի ուղեգիրը վիճարկելու է Կանադայի ներկայացուցիչ Ֆելիքս Օժե-Ալյասիմի դեմ խաղում:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա