Logo

Զիդան. «Ցանկանում եմ շարունակել մարզչական գործունեությունս»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:05 / 19.06.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ մտադիր է շարունակել մարզչական գործունեությունը։

«Ես ցանկանում եմ շարունակել մարզչական գործունեությունս։ Ֆուտբոլն իմ կիրքն է։ Ես 50 տարեկան, կայացած մարդ եմ ու երջանիկ եմ, և դա ամենակարևորն է»,- Զիդանի խոսքն է հաղորդում AFP-ն։

Մասնագետը հրաժարվել է ապագա աշխատավայրի վերաբերյալ մեկնաբանություններ տալուց։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն կամ Ֆրանսիայի հավաքականը։

Զինեդին Զիդանը 2021 թվականին «Ռեալից» հեռանալուց հետո առանց ակումբի է։ Իսպանական թիմի հետ ֆրանսիացի մասնագետը 11 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 3 գավաթ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա