Logo

3 գրանդ ակումբ թիրախավորել է Զիդանին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:55 / 20.06.2022ՍՊՈՐՏ
Zinedine Zidane

3 գրանդ ակումբ թիրախավորել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին՝ տեղեկացնում է RMC Sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Զիդանին գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում են գերմանական «Բավարիան», ֆրանսիական ՊՍԺ-ն և իտալական «Յուվենտուսը»:

ՊՍԺ-ն ներկայումս մարզում է Մաուրիսիո Պոչետինոն, «Բավարիան»՝ Յուլիան Նագելսմանը, իսկ «Յուվենտուսը»՝ Մասիմիլիանո Ալեգրին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիզուն հրաժարվել է գլխավորել ՊՍԺ-ն, քանի որ մտադիր է աշխատել Ֆրանսիայի ազգային հավաքականում: Հաղորդվում է, որ Զինեդինը Ֆրանսիայի ընտրանին կարող է գլխավորել այս տարի կայանալիք աշխարհի առաջնությունից հետո:

49-ամյա ֆրանսիացի մասնագետը 2016-2018 և 2019-2021 թվականներին գլխավորել է Մադրիդի «Ռեալը», որի հետ նվաճել է 11 գավաթ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա