Logo

Զիդանն անդրադարձել է Բեյլի՝ «Տոտենհեմ» տեղափոխությանը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.09.2020ՍՊՈՐՏ
I didnt speak to Bale before he left - Զիդանն անդրադարձել է Բեյլի՝ «Տոտենհեմ» տեղափոխությանը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:35

-

-

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ուելսցի հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլի՝ «Տոտենհեմ» տեղափոխության փաստը:

«Ես ճնշվածություն չեմ զգում նրանից, որ մարդիկ ինձ մեղադրում են նրա հեռանալու մեջ, քանի որ դա սուտ է, ամեն ինչ շատ ավելի բարդ է: Կարող եմ ասել միայն, որ ես որևէ խնդիր չեմ ունեցել նրա հետ: Ոչ ոք չի պատրաստվում թերագնահատել այն, ինչ Բեյլն արել է «Ռեալի» համար:

Գարեթին լավագույնն եմ մաղթում: Չեմ խոսել նրա հետ: Այն, ինչ նա արել է այստեղ, ֆենոմենալ է: Դա անհերքելի է, քանի որ շատ տիտղոսներ է նվաճել և ցուցադրել իր ուժը: Այսպիսին է կյանքը, և եթե նա մնաց «Ռեալում» նախորդ մրցաշրջանում, ապա դրա համար պատճառներ կային:

Նրա հեռանալը բեռը կգցի՞ ուսերիցս․ ոչ, քանի որ ես երբեք ծանրություն չեմ զգացել Գարեթի իրավիճակի վերաբերյալ: Երբեք խնդիր չեմ ունեցել Բեյլի հետ: Նա տարբեր պատճառներով չխաղաց այնքան, ինչքան պետք էր: Ուստի չեմ կարող ասել, թե հոգուցս քար ընկավ»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Զիդանը խոսել է Ազարի ու Էդեգորի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա