Logo

Զիդանն ու Լեոնարդոն պատրաստ չեն համատեղ աշխատանքի

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:37 / 04.03.2022ՍՊՈՐՏ
Լեոնարդո- Զինեդին Զիդան

«Պարի Սեն Ժերմենի» մարզական տնօրեն Լեոնարդոն և Զինեդին Զիդանը չեն ցանկանում միասին աշխատել ֆրանսիական ակումբում՝ պնդում է Foot Mercato-ն։

Պարբերականը տեղեկացնում է նաև, որ ՊՍԺ-ի սեփականատեր, Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Տանին պարբերաբար շփվում է 49-ամյա Զիդանի հետ, որի հայտնվելը փարիզյան ակումբի ղեկին միանգամայն հավանական է։ Զիդանը ցանկանում է, որ «Պարի Սեն Ժերմենում» կառավարչական հաստիք զբաղեցնի Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։ Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ հենց Վենգերը կարող է փոխարինել Լեոնարդոյին մարզական տնօրենի պաշտոնում, եթե Զիդանը համաձայնի գլխավորել ՊՍԺ-ն։

Լեոնարդոյի և Զիդանի միջև հակասությունների մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում։ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զիդանը ցանկանում է գործողությունների որոշակի ազատություն ունենալ և կաշկանդված չլինել Լեոնարդոյի որոշումներով, ինչպես դա եղել է Տուխելի և Պոչետինոյի պարագայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա