Logo

Զիդանը անվանել է «Ռեալի» առանցքային ֆուտբոլիստին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 28.08.2017ՍՊՈՐՏ
59a297f82b3a7e6f3a000006 - Զիդանը անվանել է «Ռեալի» առանցքային ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը աջակցել է կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որին երկրպագուները սուլում էին Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Վալենսիայի» դեմ տնային հանդիպման ժամանակ (2-2):

«Բեյլը թիմի առանցքային ֆուտբոլիստն է: Մենք շարունակում ենք տքնաջան աշխատել և հույս դնել Բեյլի վրա, ինչպես և բոլոր ֆուտբոլիստների վրա:

Նա հնարավորություններ ուներ գոլ խփելու, սակայն չստացվեց: Կշարունկենք աշխատել գոլային պահերի իրացման ուղղությամբ: Ես չեմ կարող քննադատել իմ ֆուտբոլիստներին, ճիշտ ընդհակառակը, ես շատ գոհ եմ նրանց կատարած աշխատանքից»,-ասել է Զիդանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա