Logo

Զիդանը ասել է, թե որ թիմին չէր ցանկանա հանդիպել քառորդ եզրափակչում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 16.03.2017ՍՊՈՐՏ
WireAP 6e017661d02b41fbb60c0fda3aa4d1e7 16x9 1600 - Զիդանը ասել է, թե որ թիմին չէր ցանկանա հանդիպել քառորդ եզրափակչում

Մադրիդի «Ռեալի»  գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ չէր ցանկանա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հանդիպել «Լեսթերի» հետ: Ֆրանսիացին գտնում է, որ ՉԼ-ում ներկայումս մրցող յուրաքանչյուր թիմ չէր ցանկանա հաջորդ փուլի ուղեգրի համար մրցել Անգլիայի գործող չեմպիոնի հետ:

«Չեմ կարծում՝ կա մարզիչ, որը ցանկանում է «Լեսթերի» հետ խաղալ, ես էլ բացառություն չեմ: Նրանք շարունակում են քայլել իրենց առջև դրված նպատակի ուղղությամբ: Շատերը չէին հավատում, որ նրանք կարող են հաղթել առաջնությունը, բայց դա հաջողվեց: Շատերն էլ կարծում էին, որ նրանք չեն կարողանա հաջորդ փուլ անցնել «Սևիլիայից» պարտություն կրելուց հետո, բայց նրանք կարողացան:

«Լեսթերը» ֆավորիտ չի համարվում, և նրանց վրա ճնշում չի գործադրվում, այնպես որ, ամեն ինչ էլ կարող է պատահել: Նրանց շարքերում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք խաղում են ողջ հոգով և սրտով: Նման թիմերի դեմ միշտ էլ դժվար է խաղալ: Մրցաշարի այս փուլում ցանկացած թիմ էլ հավատում է իր ուժերին ու առաջնությունում երազում հաղթանակի մասին»,-ասել է ֆրանսիացի մասնագետը:

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա ուրբաթ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա