Logo

Զիդանը ցանկանում է գլխավորել «Յուվենտուսը»

18:04 / 21.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է գլխավորել Թուրինի «Յուվենտուսը», հայտնում է RMC Sport-ը:

50-ամյա ֆրանսիացի մասնագետը չի ցանկանում երրորդ անգամ գլխավորել «Ռեալը» և նախընտրելի է համարում իտալական ակումբում աշխատանքի անցնելու տարբերակը։ «Յուվենտուսում» Զիդանը՝ որպես ֆուտբոլիստ, խաղացել է 1996-2001 թվականներին:

Զիդանին չի հետաքրքրում նաև ՊՍԺ-ում աշխատանքը, քանի որ համարում է, որ փարիզյան ակումբի աստղային ֆուտբոլիստների հետ շատ դժվար կլինի ընդհանուր լեզու գտնելը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին «Ռեալը» գլխավորել է 2016-2018 և 2019-2021 թվականներին և այդ պաշտոնում դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն ու սուպերգավաթակիր, երեք տարի անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգան, 2-ական անգամ նվաճել աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի կոչումն ու Եվրոպայի Սուպերգավաթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա