Logo

Զիդանը չի գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 25.10.2021ՍՊՈՐՏ
getafe cf v real madrid la liga santander - Զիդանը չի գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ծրագրում Ուլե Գունար Սուլշերի հեռացվելու դեպքում ընդունել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը։

Ֆրանսիացի մասնագետը մոտակա ժամանակներս չի ծրագրում վերադառնալ աշխատանքի, քանի որ ցանկանում է հանգստանալ։ Այդ պատճառով Զիդանն անգամ չի դիտարկի «կարմիր սատանաների» առաջարկը։

Միայն երկու առաջարկ կարող է նրան համոզել՝ ՊՍԺ-ն ու Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Եթե Մաուրիսիո Պոչետինոն հեռանա ՊՍԺ-ից, ապա Զիդանը կդիտարկի փարիզյան ակումբում աշխատելու տարբերակը՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։

Զիդանը մայիսին է հեռացել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա