Logo

Զիդանը կրկին անդրադարձել է Մունդիալ-2006-ի եզրափակիչի հայտնի դրվագին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:01 / 19.06.2022ՍՊՈՐՏ
null

Զինեդին Զիդանը խոսել է 2006 թվականի Մունդիալի եզրափակիչի հայտնի դրվագի մասին:

Հիշեցնենք, որ լրացուցիչ ժամանակում, երբ հաշիվը 1:1 էր, ֆրանսիացին գլխով հարվածել էր Իտալիայի հավաքականի պաշտպան Մարկո Մատերացիի կրծքավանդակին: «Սկուադրա աձուրայի» ֆուտբոլիստն ընկել էր խոտածածկին, իսկ Զիզուն կարմիր քարտ էր ստացել: Ֆրանսիան պարտվել էր եզրափակիչում 11-մետրանոց հարվածաշարում:

«Ընդհանրապես չեմ հպարտանում այդ հարվածով, սակայն դա իմ անցյալի մի մասն է»,- Telefoot-ի եթերում ասել է Զիդանը:

2006 թվականի աշխարհի առաջնությունից հետո Զիդանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան:

Հավելենք, որ լեգենդար խաղացողը «Եռագույնների» կազմում դարձել է աշխարհի (1998թ.) և Եվրոպայի չեմպիոն (2000թ.):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա