Logo

Զիդանը հույս չի կապում «Ռեալի» երիտասարդ պաշտպանի հետ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 18.08.2020ՍՊՈՐՏ
zinedine zidane cropped 1sfwwxdsqheem1b6am5mv9tkv1 - Զիդանը հույս չի կապում «Ռեալի» երիտասարդ պաշտպանի հետ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:02

-

-

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, որը վարձավճարով խաղում է «Սևիլիայում», կլքի մադրիդյան ակումբը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։

Ինչպես պնդում է աղբյուրը, ֆուտբոլիստին հետևում են մի շարք ակումբներ, որոնք նրան համարում են ուժեղ խաղացող։ Սակայն Զինեդին Զիդանը լիովին այլ կարծիքի է։ Մասնագետը հույսեր չի կապում խաղացողի ու մտադիր է վաճառել նրան մոտ ժամանակներս։

Մադրիդում կարծում են, որ Զիդանին դուր չի գալիս Ռեգիլոնը, քանի որ նա վատ հարաբերություններ ունի ֆրանսիացի մարզչի որդու՝ Լուկայի հետ։

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին, իր հերթին, Ռեգիլոնին համարում է թիմի առաջատարներից մեկը։ Ակումբը ցանկանում է գնել նրա տրանսֆերը «Ռեալից», սակայն «Արքայական ակումբը» պահանջում է 20 մլն. եվրո։ Նրան վաճառելու դեպքում «սերուցքայինները» պլանավորում են կետ ներառել նրան հետ վերադաձնելու մասին։

Ռեգիլոնը «Ռեալի» սան է, որտեղ հանդես է գալիս 2015 թվականից։ Նա իր կարիերայի մեծ մասը անցկացրել է երկրորդ թիմի կազմում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա