Logo

Զիդանը մեկնաբանել է «Ռեալի» պարտությունը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 13.01.2018ՍՊՈՐՏ
DTb73AEWkAAXHOe - Զիդանը մեկնաբանել է «Ռեալի» պարտությունը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իր թիմի ցուցադրած խաղի մասին «Վիլյառեալից» կրած պարտությունից հետո։

Վե՞րջ բոլոր չեմպիոնական հույսերին․«Ռեալը» անսպասելիորեն պարտվում է «Վիլյառեալին» (տեսանյութ)

«Մենք ամեն հնարավոր բան արեցինք, շատ շանսեր ունեինք հաշիվը բացելու համար, բայց գնդակը չէր հայտնվում դարպասում։ Չեմ կարող բացատրել դա։ Սա վատ շրջան է մեզ համար, որը դեռ չի ավարտվել, իմ խաղացողների համար շատ բարդ է, բայց առջևում մեկ ուրիշ խաղ ունենք այս ամենի վերջը դնելու համար։

Մեզ ցավ է պատճառում այս պարտությունը, սակայն չենք պատրաստվում փոխել մեր մոտեցումը՝ առաջ ենք շարժվելու և պայքարելու։ Մենք «Ռեալ Մադրիդն» ենք, ֆուտբոլում դեռ կյանք, հույս կա, և լավ նորությունն այն է, որ ֆուտբոլում 3 օր անց մեկ ուրիշ խաղում հնարավորություն ես ստանում քեզ դրսևորելու։

Վերջին շրջանի արդյունքները մխիթարող չեն։ Բայց մենք կարող ենք փոխել իրավիճակը՝ հաղթելով խաղեր և դա անելով վստահ»,-ասել է Զիդանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա