Logo

Զիդանը մեկնաբանել է Ռոնալդուի՝ «Ռեալ» հավանական վերադարձի մասին լուրերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.03.2021ՍՊՈՐՏ
image - Զիդանը մեկնաբանել է Ռոնալդուի՝ «Ռեալ» հավանական վերադարձի մասին լուրերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:08

-

-

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Արքայական ակումբ» վերադարձի հավանականության մասին հարցին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ քննարկել է պորտուգալացու՝ «սերուցքայինների» ճամբար վերադարձի թեման:

«Դուք գիտեք՝ Կրիշտիանուն ինչ է նշանակում «Ռեալի» համար: Այն, ինչ նա արել է այստեղ, տպավորիչ է: Բայց Կրիշտիանուն ներկայումս «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է և այնտեղ շատ լավ է հանդես գալիս: Ոչինչ չեմ կարող ասել այդ կապակցությամբ: Այո՛, շուրջբոլորը շատ խոսակցություններ կան, սակայն հարկավոր է հարգանք ցուցաբերել»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Ռոնալդուն 2009-2018թթ․ է խաղացել «Ռեալում»: Թիմի ֆուտբոլիստի կարգավիճակում 15 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ դարձել Իսպանիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի կրկնակի սուպերգավաթակիր ու աշխարհի ակումբային առաջնության եռակի չեմպիոն: 36-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան թիմում հանդես գալիս 4 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»:

310 մլն եվրո է 3 տարում. «Յուվենտուսի» ծախսերը Ռոնալդուի համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա