Logo

Զիեշն ու Վերները՝ «Բարսելոնայի» նշանառության տակ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.11.2021ՍՊՈՐՏ
Զիեշն ու Վերները՝ Բարսելոնայի նշանառության տակ - Զիեշն ու Վերները՝ «Բարսելոնայի» նշանառության տակ

«Չելսիի» միանգամից երկու ֆուտբոլիստ կարող է տեղափոխվել «Բարսելոնա»՝ գրում է ESPN-ը:

Կատալոնական ակումբը հետաքրքրված է կիսապաշտպան Հաքիմ Զիեշի ու հարձակվող Տիմո Վերների ծառայություններով: «Բարսելոնայի» ղեկավարության համար առաջնային տարբերակ Ռահիմ Ստեռլինգն էր, սակայն անգլիացու տրանսֆերային արժեքն ստիպել է «կապտանռնագույններին» ետ քաշվել գործարքից:

Նշվում է, որ «Բարսելոնան» արդեն կապ է հաստատել «Չելսիի» հետ: Կատալոնական ակումբը ցանկանում է ձմռանը վարձակալել ֆուտբոլիստներին՝ տրանսֆերային իրավունքները պարտադիր գնելու տարբերակով:

Ընթացիկ մրցաշրջանում Վերները 11 խաղի է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Զիեշը 12 խաղում խփել է 3 գնդակ, կատարել 3 գոլային փոխանցում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա