Logo

Զիեշը ցուցաբերած վարքագծի համար չի հրավիրվել Մարոկկոյի հավաքական

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 02.09.2021ՍՊՈՐՏ
Զիեշը ցուցաբերած վարքագծի համար չի հրավիրվել Մարոկկոյի հավաքական - Զիեշը ցուցաբերած վարքագծի համար չի հրավիրվել Մարոկկոյի հավաքական

Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վահիդ Հալիլհոջիչը բացատրել է, թե ինչու է «Չելսիի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշը դուրս մնացել ընտրանու հայտացուցակից:

«Հաքիմի պահվածքը վերջին երկու խաղերին, հատկապես վերջին խաղին չի համապատասխանում ազգային հավաքականի ֆուտբոլիստի վարքագծին, այն ֆուտբոլիստի, որ պետք է առաջատար լինի և օրինակ մյուսների համար:

Զիեշն ուշանում էր մարզումներից, հրաժարվում աշխատել: Կատարվածից հետո այս ամենը քննարկելու իմաստ չկա: Ես՝ որպես մարզիչ, գտել եմ հարցի պատասխանն ու լուծումը: Ինձ համար ազգային հավաքականն ամեն ինչից վեր է:

Ինձ հետ նման բան առաջին անգամ է տեղի ունենում: Զիեշի պահվածքն ինձ բարկացրեց: Զիեշը հրաժարվեց մասնակցել ընկերական խաղի՝ ձևացնելով, թե վնասվածք ունի, իսկ ազգային հավաքականի բժշկական անձնակազմի ստուգումից հետո պարզ դարձավ, որ նա կարող է խաղալ: Դրանից հետո նա հրաժարվեց նախավարժանք անել երկրորդ կեսում, քանի որ չէր ուզում փոխարինման դուրս գալ:

Այս վարքագիծն անընդունելի է: Չի կարելի խաբել ազգային հավաքականին: Կա՛մ դու 100 տոկոսով թիմի հետ ես, կա՛մ թիմի հետ չես»,- Հալիլհոջիչի խոսքն է մեջբերում Goal-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա