Logo

Հայտնի է՝ որ դեպքում Զիդանը կհամաձայնի գլխավորել ՊՍԺ-ն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:03 / 03.02.2022ՍՊՈՐՏ
Զինեդին Զիդան

Զինեդին Զիդանը մոտ ժամանակներս չի գլխավորի ՊՍԺ-ն: 49-ամյա մասնագետն արդեն հրաժարվել է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ակումբի ղեկն ստանձնելու հնարավորություններից: Նա չի ցանկանում մրցաշրջանի միջնամասում մարզչական պաշտոնի նշանակվել:

Զիդանը հույս ունի աշխատանքի առաջարկ ստանալ Ֆրանսիայի ազգային հավաքականից: Բայց նա կարող է համաձայնել գլխավորել ՊՍԺ-ն, եթե ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ԱԱ-2022-ի ավարտից հետո մնա իր պաշտոնում՝ հաղորդում է RMC Sport-ը:

Հիշեցնենք՝ Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելուց հետո ազատ գործակալ է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա