Logo

Զինեդին Զիդանը չի գլխավորի ՊՍԺ-ն

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:04 / 29.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի դառնա ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը՝ հաղորդում է Telefoot-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի մասնագետին չի համոզել ՊՍԺ-ի կատարցի սեփականատերերի առաջարկած նախագիծը։ Ավելի վաղ Զիդանը հանդիպել է Կատարի էմիրի հետ՝ քննարկելու ՊՍԺ-ում աշխատանքի անցնելու տարբերակը։ Փարիզյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչն արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն է։

Զինեդին Զիդանը «Ռեալից» 2021 թվականին հեռանալուց հետո առանց աշխատանքի է։ Իսպանական ակումբի հետ ֆրանսիացի մասնագետը 11 տիտղոս է նվաճել։ Պոչետինոյի գլխավորությամբ ՊՍԺ-ն հաղթել է ազգային առաջնությունը, Ֆրանսիայի գավաթն ու Սուպերգավաթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա