Logo

Զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում ՀՀ ներկայացուցիչները մեդալներ են նվաճել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 23.11.2021ՍՊՈՐՏ
Զինվորականների ըմբշամարտի ԱԱ ում մեդալներ են նվաճել Մանվել Խնձրցյանը Մենուա Յարիբեկյանը և Մհեր Մարկոսյանը - Զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում ՀՀ ներկայացուցիչները մեդալներ են նվաճել

Նոյեմբերի 20-ից 25-ը զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում են 22 երկրների մարզիկ զինծառայողներ։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարում են գրեթե բոլոր քաշային կարգերում։

Ըմբշամարտի առաջնության մեկնարկային օրը՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ բոլոր զինծառայող-ըմբիշները նվաճել են մեդալներ: 57 և 74 կգ քաշային կարգերում Մանվել Խնձրցյանը և Մենուա Յարիբեկյանն արժանացել են բրոնզե, իսկ 86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը՝ արծաթե մեդալների:

Նոյեմբերի 22-ին մրցապայքարի են դուրս եկել Հարություն Մանուկյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։

70 կգ քաշային Արման Անդրեասյանը դարձել է ոսկե, իսկ 61 կգ քաշային Հարություն Մանուկյանը՝ բրոնզե մեդալակիր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա