Logo

Զիեշի՝ Ա Սերիա տեղափոխությանը կարող է խանգարել 1 հանգամանք

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:05 / 26.06.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» կիսապաշտպան Հաքիմ Զիեշն ամռանը կարող է հեռանալ թիմից: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ մարոկկացու ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: «Ռոսոներիներն» արդեն սկսել են բանակցել Զիեշի ներկայացուցիչների հետ:

Ջանլուկա դի Մարցիոն էլ հայտնում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է փոխել ակումբային գրանցումը, սակայն Ա Սերիա տեղափոխվելու հիմնական խնդիրը կարող է լինել աշխատավարձի չափը. Լոնդոնում խաղացողը վաստակում է տարեկան 5 մլն ֆունտ: 

Զիեշի՝ «Չելսիի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա