Logo

Զլատանի ելույթը հանդերձարանում Ա Սերիայում հաղթանակից հետո (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:43 / 23.05.2022ՍՊՈՐՏ
null

«Միլանի» կազմում Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանի հաղթող դառնալուց հետո «ռոսոներիների» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ելույթ է ունեցել թիմի հանդերձարանում:

«Բոլորդ եկեք այստեղ: Տղե՜րք, հանգստացեք. չեմ պատրաստվում հրաժեշտ տալ (ծիծաղում է-խմբ): Առաջին օրվանից, երբ ես ժամանեցի, հետո մյուսները եկան, շատ քչերն էին մեզ հավատում: Բայց երբ մենք դա հասկացանք, զոհողություններ էին հարկավոր:

Ջանքեր գործադրել, հավատալ ու աշխատել... Երբ այս ամենը եղավ, մենք դարձանք թիմ: Իսկ երբ թիմ ես դառնում, հնարավոր է հասնել նրան, ինչին մենք հասանք: Հիմա մենք Իտալիայի չեմպիոնն ենք: 

Նախ և առաջ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ֆուտբոլիստներին (ծափահարում է, միանում են մյուսները՝ նույնպես ծափահարելով-խմբ.): Հիմա ես խոսում եմ ամբողջ թիմի անունից: Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել Պաոլոյին (Մալդինի), Ռիկիին (Մասարա) ու Իվանին (Գազիդիս): Հեշտ չի եղել, բայց մենք իսկապես թիմ էինք այս մրցաշրջանում: 

Մրցաշրջանի սկզբում ոչ ոք մեզ չէր հավատում, բայց այս սկզբունքների շնորհիվ մենք դարձանք ավելի ուժեղ: 

Ես շատ եմ հպարտանում ձեզնով: Հիմա ինձ լավություն արեք ու տոնեք ինչպես չեմպիոններ, որովհետև Միլանը չէ, որ պատկանում է ՖԱ «Միլանին». Իտա՛լիան է պատկանում «Միլանին»,- ասել է Զլատանը՝ ելույթի վերջում շրջելով սեղանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա