Logo

Զլատանն ասել է՝ արդյոք կշարունակի՞ կարիերան

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:59 / 23.05.2022ՍՊՈՐՏ
Զլատան Իբրահիմովիչ

Սկուդետոն նվաճելուց հետո «Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր ապագայի մասին:

«Կշարունակեմ խաղալ, եթե ֆիզիկապես լավ զգամ: Ֆիզիկական շատ խնդիրներ ունեի, բայց շուտով որոշում կկայացնեմ:

Այս Սկուդետոն Ռայոլայի համար է: Սա առաջին տիտղոսն է, որը ես նվաճում եմ առանց Մինոյի»,- ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է Զլատանը:

Հիշեցնենք՝ «Միլանն» Ա Սերիայի 2021/2022 մրցաշրջանի վերջին՝ 38-րդ տուրում 3:0 հաշվով հաղթել է «Սասուոլոյին»՝ 11 տարվա դադարից հետո հռչակվելով չեմպիոն (19-րդ անգամ): Իբրահիմովիչի՝ «Միլանի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին: Շվեդն ավելի վաղ հայտարարել էր, որ ֆուտբոլից կհեռանա այն ժամանակ, երբ «Միլանի» հետ նորից Իտալիայի չեմպիոն դառնա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա