Logo

Զլատանը գերազանցել է Տոտիի ռեկորդը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:28 / 26.04.2022ՍՊՈՐՏ
Զլատան Իբրահիմովիչ

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է Ա Սերիայի ամենատարեց ասիստենտը՝ տեղեկացնում է լրագրող Ջոզեֆ Շեպարդը։

Իբրահիմովիչն Ա Սերիայի 34-րդ տուրի՝ «Լացիոյի» դեմ խաղում գոլային փոխանցում է կատարել Սանդրո Տոնալիին 40 տարեկան 6 ամսական 21 օրականում։ Այսպիսով՝ նրան հաջողվել է գերազանցել «Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտիի ռեկորդը, որն Իտալիայի առաջնության շրջանակում գոլային փոխանցում է կատարել 40 տարեկան 4 ամսական 23 օրականում։

Հիշեցնենք՝ Տոնալիի գոլի շնորհիվ «Միլանը» Հռոմում 2:1 հաշվով հաղթել է «Լացիոյին»՝ 74 միավորով գլխավորելով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա