Logo

Զլատանն ասել է՝ արդյոք կավարտի՞ միջազգային կարիերան

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:51 / 30.03.2022ՍՊՈՐՏ
Զլատան Իբրահիմովիչ

Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի հեռանա Շվեդիայի հավաքականից: Շվեդներն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի եզրափակիչում 0:2 հաշվով պարտվել են Լեհաստանին՝ չնվաճելով հիմնական փուլի ուղեգիր:

«Դա կարող է օգուտ բերել մեր թիմին, սա դե ֆակտո նոր թիմ է, այն կշարունակի զարգանալ, ուրախ եմ, որ կարող եմ մասնակցել այս նախագծին:

Հիմա ես մոլորակի ամենաերջանիկ մարդը չեմ, բայց ինձ համար հաճելի էր խաղադաշտ դուրս գալը։ Մենք պլանավորել էինք իմ ելքը՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը։

Ես յուրաքանչյուր խաղի յուրաքանչյուր րոպեին վերաբերվում եմ որպես բոնուս: Ցանկանում եմ խաղալ որքան հնարավոր է երկար. Չեմ հեռանա ազգային թիմից միայն այն պատճառով, որ պարտվեցինք Լեհաստանին. ես ինձ լավ եմ զգում և ցանկանում եմ միշտ օգնել թիմին։

Աշխարհի առաջնություն դուրս գալու համար մենք ունեինք 90 րոպե։ Սա ֆուտբոլ է, պետք է ցույց տալ առավելագույնը, բայց դեռ կարևոր է միայն արդյունքը։

Անցյալին նայելն անիմաստ է։ Պետք է մտածել ապագայի մասին։

Բայց ես շատ հեռուն չեմ նայում: Երկու տարին չափազանց երկար հեռանկար է: Տեսնենք, թե ինչ կլինի իմ կարիերայում ինչպես ակումբում, այնպես էլ հավաքականում»,- նշել է Իբրահիմովիչը TVP Sport-ի հետ զրույցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա