Logo

Հայ-ադրբեջանական սահմանին զոհվել է թաեքվոնդոյի Հայաստանի գործող չեմպիոն Վահան Բաբայանը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
15:09 / 12.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ

Հունվարի 11-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, հայտնաբերվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող շարքային Վահան Վաչագանի Բաբայանի մարմինը` մահացու հրազենային վիրավորումով՝ հաղորդում է ՊՆ պաշտոնական կայքը:

News.am-ի հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքի հարվածից զոհված Վահան Բաբայանը թաեքվոնդոյի Հայաստանի գործող չեմպիոնն էր:

VNews.am-ը կապ հաստատեց Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիա, որտեղից հայտնեցին՝ Վահան Բաբայանը Հայաստանի հավաքականի անդամ էր. մասնակցել է 2021 թվականին Բուլղարիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը։ Հայաստանի մեծահասակների և երիտասարդների բազմակի չեմպիոն էր, ուներ սև գոտի առաջին դան։

Մեր զրուցակիցը նշեց, որ Վահանն ուսանում էր հայրենի Հրազդան քաղաքի պետական քոլեջի ծրագրավորման բաժնի 4-րդ կուրսում և կարող էր հաջորդ տարի մեկնել բանակ, սակայն հրաժարվել է տարկետումից՝ ցանկանալով սահմանված ժամկետում ավարտել զինծառայությունը և կենտրոնանալ սպորտում նոր նվաճումներ գրանցելու նվիրական երազանքի իրականացման վրա։ Անցյալ տարի՝ Բուլղարիայից վերադառնալուց անմիջապես հետո, մեկնել է բանակ։

Մարզչի բնութագրմամբ՝ Վահանը հավասարակշռված, նպատակասլաց ու կենսուրախ երիտասարդ էր։ Ունի քույր և եղբայր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա