Logo

Զյուլեն մերժել է պայմանագրի երկարաձգման հարցով «Բավարիայի» առաջին առաջարկը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:00 / 22.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում ակումբի հետ։ Այնուամենայնիվ, նա առաջին առաջարկը մերժել է՝ հաղորդում է AS-ը։

«Բավարիան» մինչև փետրվարի կես վերջնաժամկետ է սահմանել։ Եթե գերմանացի պաշտպանը չկնքի նոր պայմանագիր, ապա ակումբն այլևս ծրագրեր չի կապի ֆուտբոլիստի հետ:

Զյուլեն «Բավարիա» է տեղափոխվել «Հոֆենհայմից» 2017 թվականին 25 մլն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում 26-ամյա կենտրոնական պաշտպանը մասնակցել է 23 խաղի ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա