Logo

Աշխարհի 5-րդ ռակետը բաց կթողնի Դևիսի գավաթը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:51 / 13.09.2022ՍՊՈՐՏ
null

Աշխարհի 5-րդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը վնասվածքի պատճառով չի մասնակցի Դևիսի գավաթի խաղարկությանը:

«Դևիսի գավաթին մասնակցելն իմ հայրենի քաղաքում՝ Համբուրգում, իմ մեծ նպատակն էր: Բայց հիմա այդ երազանքը փշրվել է, և դա ինձ շատ հիասթափեցնում է:

Ես նոր վնասվածք ունեմ. Ես կմնամ Համբուրգում և կաջակցեմ թիմին պահեստայինների նստարանից»,- Զվերևի խոսքը մեջբերում է Tennisnet-ը։

Զվերևին Գերմանիայի հավաքականում կփոխարինի Յանիկ Հանֆմանը։

Հիշեցնենք, որ Դևիսի գավաթի խաղարկության խմբային փուլը կանցկացվի սեպտեմբերի 14-18-ը: Գերմանացիները C խմբում կմրցեն Ֆրանսիայի, Ավստրալիայի և Բելգիայի թիմերի հետ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա