«Սպորտային գլխավոր առեղծվածը». Տոկիոյի Օլիմպիական խաղերի հերոսը անհետացավ, կինը խելագարվեց, ընտանիքն աղքատացավ - VNews
Բաժիններ

«Սպորտային գլխավոր առեղծվածը». Տոկիոյի Օլիմպիական խաղերի հերոսը անհետացավ, կինը խելագարվեց, ընտանիքն աղքատացավ

E7mxLE1XoAQy0mU - «Սպորտային գլխավոր առեղծվածը». Տոկիոյի Օլիմպիական խաղերի հերոսը անհետացավ, կինը խելագարվեց, ընտանիքն աղքատացավ

Շարքային երկրպագուի համար Ռանատունգ Կարունանանդան պարզապես տառերի կույտ է։ Մարզասեր, հատկապես Օլիմպիական խաղերով հետաքրքրվող հասարակության համար այս անունը մեծ նշանակություն ունի։ Շրի Լանկան ներկայացնող Կարունանանդան 1964-ի ՕԽ-ում, իհարկե, չհաղթեց, բայց հանդես եկավ այնպիսի նվիրումով, որ ճապոնացիների համար դարձավ իսկական պաշտամունքի առարկա։ Նրա մասին գրել են նույնիսկ դպրոցական դասագրքերում։ Բայց երկրպագուների բանակի սերը շրիլանկացի մարզիկին չկարողացավ փրկել խորհրդավոր մահից։

1964 թվականի Օլիմպիական խաղերից առաջ հետպատերազմյան Տոկիոն վերակառուցման փուլում էր: Մի քանի տարի շարունակ Ճապոնիայի մայրաքաղաքը մոխրից վերածվեց  աշխարհի գլխավոր մեգապոլիսներից մեկի: Դեռևս 1962 թվականին Տոկիոն լցված էր փայտե տնակներով և ծուռ բարձրահարկերով, խմելու ջուր նույնիսկ չկար, իսկ փողոցներում ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել առնետների ու հանցագործների։ Ընդ որում՝ գրեթե նույն հաճախականությամբ։ Ընդամենը մի քանի տարվա ընթացքում Տոկիոյում վերակառուցվեց ավելի քան 10 հազար շենք, դեպի երկինք խոյացան հինգաստղանի շքեղ հյուրանոցներ, ազատ տարածքները վերածվեցին կայարանների, մետրոպոլիտենն ընդլայնվեց, նոր երկնաքերեր կառուցվեցին: Տոկիոն հիշեցնում էր ձեր հարևանի հին բնակարանը, որը նոր կյանք էր ստացել վերանորոգումից հետո։

1964 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Շրի Լանկայից ժամանել էր 6 մարզիկ։ Քաղաքի նոր օդանավակայանում վայրէջք կատարեցին բռնցքամարտիկներ Մալքոլմ Բուլները և Ուինսթոն վան Կեյլենբուրգը, հրաձիգներ Ռավի Յաուարդենեն և Հաբարակադաժ Պերերան, ըմբիշ Էռնեստ Ֆերնանդոն:

E7mxAn9WYAAwSA1 - «Սպորտային գլխավոր առեղծվածը». Տոկիոյի Օլիմպիական խաղերի հերոսը անհետացավ, կինը խելագարվեց, ընտանիքն աղքատացավ

Նրանց հետ էր նաև թիմի գլխավոր աստղը՝ Շրի Լանկայի լավագույն մարզիկը՝ վազորդ Ռանատունգա Կարունանանդան: Այս Օլիմպիադան ընդմիշտ փոխեց նրա կյանքը։

Ռանատունգան ծնվել է 1936 թվականի մայիսի 21-ին կիրթ ընտանիքում։

Չնայած աղքատությանը, նրա ծնողները ամեն ինչ արեցին, որպեսզի իրենց որդին կրթություն ստանա: Տղան տիրապետում էր, այսպես կոչված, «տղամարդկանց ակադեմիայի» սկզբնական առարկաներին, այնուհետև ընդունվեց երկրի հայտնի «Ամպիտիա» մարզական քոլեջ, որտեղ մարզիչ Թոմի Արթուրի շնորհիվ որոշեց զբաղվել աթլետիկայով: Այս մարզիչը գիտեր՝ ինչպես ապագայի համար աստղեր գտնել. «Ամպիտիա» քոլեջի շրջանավարտները տարիներ շարունակ ու անընդմեջ մասնակցում էին Օլիմպիական խաղերին:

Կարունանանդայի մոտ ամեն ինչ լավ էր ստացվում, եթե չասենք ավելին. մասնակցելով մի շարք մրցաշարերի՝ նա բազմաթիվ ռեկորդներ սահմանեց, և Շրի-Լանկայի չեմպիոնի տիտղոսը երկար չուշացավ։ 1964 թվականի ամռանը Կարունանանդան սահմանեց ազգային երկրորդ և երրորդ ռեկորդները 10 հազար մետր հեռավորության վրա: Նույն տարում նա կրկին դարձավ երկրի չեմպիոն երկու հեռավորություններում. 28-ամյա Կարուն իր տեղն արդեն երաշխավորել էր Օլիմպիական խաղերին մասնակցելու համար՝ որպես նահանգի լավագույն վազորդ և Շրի Լանկայի միակ աթլետ:

Մեկնարկի օրը շրիլանկացի մարզիկը մրսած էր, սակայն պետք էր սխրանք գործել. իր հայրենի քաղաքի հարազատ փողոցի միակ հեռուստացույցն իր տանն էր դրած. կինն ու երեխաները թաղի բոլոր ընկերների, հարևանների և այլ հարազատների հետ միասին սպասում էին իր մեկնարկին։ Ռանատունգան սրբեց թաց քիթը և ապագա չեմպիոն Բիլի Միլզի հետ սկսեց մրցույթը։ Երբ նրանք անցան 10-րդ շրջանը, Կարուն սկսեց հետ մնալ ընդհանուր խմբից: 20-րդ շրջանի ավարտին Շրի Լանկան ներկայացնող սպորտսմենը շատ հետ էր մնում բոլորից, և երկրպագուները բացահայտ ծաղրում էին պարտվողին: Առավել նվաստացուցիչ էր այն փաստը, որ մրցակիցներն արդեն մի քանի անգամ անցել էին Ռանատունգայի կողքով։

yimg aJCbrQ 640x380 1 - «Սպորտային գլխավոր առեղծվածը». Տոկիոյի Օլիմպիական խաղերի հերոսը անհետացավ, կինը խելագարվեց, ընտանիքն աղքատացավ

Հաղթողը բարձրացրեց ձեռքերը, իսկ հետ մնացած մարզիկներից շատերը հրաժարվեցին վազքը շարունակելուց. ի՞նչ իմաստ կար։ Բայց տրիբունայում նստած ճապոնացիները և նույնիսկ խաղերի կազմակերպիչները նկատեցին, որ մարզիկներից մեկը դեռ վազում ու վազում է, չնայած որ վաղուց պարտվել էր, ու ամեն ինչ պարզ էր. Կարուն էր։ Նա շարունակում էր վազել նույնիսկ այն ժամանակ, երբ մրցակիցներից մեկը` նորզելանդացի Մարեյ Հալբերգը, փորձում էր կանգնեցնել նրան։ «Ընկե՛ր, մրցումն ավարտված է»,- նորզելանդացի մարզիկի խոսքերը Կարուի մի ականջից մտան, մյուսով դուրս եկան։ Երբ վազորդն անցավ 22-րդ շրջանը, 60 հազարանոց մարզադաշտը սուլում էր և բացասական խոսքեր բղավում նրա հասցեին: Բայց 23 -րդ շրջանում ամեն ինչ փոխվեց. մարզադաշտը լռեց, և այս լռության մեջ լսվեց մեկ ծափի ձայն։ Ասում են՝ դա երեխա էր, իսկ դրանից հետո 60 հազարանոց տրիբունաները պայթեցին ծափողջույններից, նրանք ճանաչեցին միայնակ մարզիկի ուժը:

Հաղթող Բիլի Միլսը ցանկանում էր վազել իր հաղթական շրջանը, սակայն կազմակերպիչներից մեկը կանգնեցրեց նրան. «Ցուցաբերե՛ք հարգանք, մրցավազքը դեռ չի ավարտվել»,- ասացին չեմպիոնին։ Շրիլանկացին չէր կարող պարզապես հանձնվել. Ամբողջ երկիրը նայում էր նրան, այդ թվում՝ իր երեխաները։

Անհայտ մարզիկը շատ հստակ ցույց տվեց՝ որն է օլիմպիական ոգին:

«Ես եկել եմ՝ ներկայացնելու իմ երկիրը Օլիմպիական խաղերում: Սպորտի իմաստը միայն հաղթանակը չէ, մասնակցությունն ինքնին նույնպես կարևոր է: Սա է Օլիմպիական խաղերի իմաստը, այնպես որ ես վազեցի իմ բոլոր շրջանները և դա կատարյալ արեցի: Ես տեղյակ էի, իհարկե, որ պարտվել եմ, բայց ես վազեցի իմ երկրի համար»,- մրցավազքից հետո ասաց Կարուն:

E7mxPHfXsAIfynP - «Սպորտային գլխավոր առեղծվածը». Տոկիոյի Օլիմպիական խաղերի հերոսը անհետացավ, կինը խելագարվեց, ընտանիքն աղքատացավ

Այդ մրցավազքը մեծ աղմուկ բարձրացրեց: ԶԼՄ-ները կենտրոնացան Ռանատունգայի վրա, նույնիսկ ավելի շատ, քան չեմպիոն Միլսի: Շրիլանկացին հայտնի դարձավ որպես «Ամենաէներգիայով լեցուն պարտվող»: Թերթերում, հեռուստաալիքներում և ռադիոյում այնքան շատ խոսվեց Կարուի խիզախության և ինքնավստահության մասին, որ նրա անունով 12 էջանոց գլուխ ավելացվեց Ճապոնիայի դպրոցական դասագրքերում, որպեսզի երեխաները սովորեն այս կյանքի դասը:

Երկու օր անց Կարուն վազեց 5000 մետր վազքը և 47-րդ տեղը զբաղեցրեց։ Ճապոնացիները հարյուրավոր նամակներ ուղարկեցին Շրի Լանկայի թիմին: Տանտիրուհիներից մեկը նույնիսկ նրան ուղարկեց ձեռագործ  տիկնիկ և գրություն. «Ես զգացի, որ առաջին անգամ եմ տեսնում իսկական օլիմպիական ոգին»:

Մարզիկի կարիերան շարունակվեց ևս չորս տարի: Կարուն վերադարձավ հայրենիք ու շարունակեց ծառայությունը բանակում: Նա դեռ նամակներ էր ստանում Ճապոնիայից: 1974 -ի վերջին Ռանատունգան և իր ընտանիքը հրավեր ստացան «ծագող արևի երկրից»։ Ճապոնացիները ցանկանում էին հատուկ մրցանակ շնորհել Տոկիոյի խաղերի 10-ամյակի կապակցությամբ, աշխատանք առաջարկել և նույնիսկ կազմակերպել տեղափոխությունն աղքատ Շրի Լանկայից բարգավաճ Ճապոնիա: Ամեն ինչ պատրաստ էր ճանապարհորդության համար, սակայն մեկնելուց երկու շաբաթ առաջ Կարուն անհետացավ:

Ոչ ոք հստակ չգիտի՝ թե ինչ է պատահել նրան: Ըստ պաշտոնական վարկածի՝ նախկին մարզիկը խեղդվել է Նամալ Օյա ջրամբարում լողալիս: Անհետացումից մի քանի օր անց զինվորական ջրասուզակները մի մարմին հանեցին ջրից, պնդեցին՝ իբր Կարուն է, սակայն նույնականացում չեղավ, հուղարկավորությունը տեղի ունեցավ զինվորականին հարիր, բայց փակ դագաղով:

Ըստ վարկածներից մյուսի՝ դա պարզապես դժբախտ պատահար չէր. Կարուին սպանել են, կամ էլ նա իսկապես անհետացել է: Սուգ հայտարարվեց նույնիսկ Ճապոնիայում: Բայց երանի վիշտն այսքանով ավարտվեր…:

Մարզիկի կինը՝ Հեմապալի Կուսում Պերերեն, այս ամենին չդիմացավ, խենթացավ և հայտնվեց փողոցում: Դրա պատճառով նրա 10-ամյա երեխաները հայտնվեցին վանքերում, որտեղ նրանք ապրում էին ծայրահեղ ծանր պայմաններում, չնայած Ճապոնիայի կառավարությունը նրանց կրթաթոշակներ էր առաջարկել, բայց Շրի Լանկայի պաշտոնյաների հետ խնդիրների պատճառով կառավարությունը չճանաչեց մարզիկի ժառանգությունը և չհոգաց նրա ընտանիքի մասին: Նույնիսկ նրա հայտնի մրցարշավից հետո պետությունը խոստացավ մարզադաշտ կառուցել նրա պատվին, սակայն այդպես էլ չկատարեց խոստումը: Ընտանիքը այդ սարսափելի վիճակից փրկեց Կարուի ընկերը, որն իր վրա վերցրեց կնոջ և երեխաների հոգսը:

1964 թվականին Կարուն գիտեր, որ պարտվել է, սակայն նրա պատմությունը մինչև հիմա օլիմպիական ոգու հիմնական օրինակներից մեկն է։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Օլիմպիական ոսկու փոխարեն մարմարե շիրմաքար». «0» համարով միակ ֆուտբոլիստի տխուր պատմությունը

Վարչապետը հյուրընկալել է հայ օլիմպիականներին (տեսանյութ)

Մուսա Եվլոևը՝ Արթուր Ալեքսանյանի դեմ գոտեմարտի մասին․ «Ապացուցեցինք, որ ամենաուժեղն ենք»

Բրիսբենը կընդունի 2032 թվականի ամառային Օլիմպիական խաղերը

Անավարտ մնացած վարկանիշային մրցաշարը կշարունակվի այլ երկրում

«Վերապրել «Տիտանիկը» հանուն սիրո ու դառնալ լեգենդ». Աղետից փրկված թենիսիստների ցնցող պատմությունը

#BlackLivesMatter ակցիան ունի սպորտային նախապատմություն. արմատները տանում են 1968թ. Օլիմպիական խաղեր

Թվեք անկախ Հայաստանի Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններին. VNews-ի Quiz-ը

Արսեն Ջուլֆալակյան. «Վտանգ եմ տեսնում, որ ինձ միտումնավոր վնասվածք կհասցնեն կամ կթունավորեն»

ԵՎՐՈ 2020-ը ու Օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել կամ չեղարկվել Կորոնավիրուսի պատճառով

Նվաճված 2 ուղեգրերով Հայաստանը Օլիմպիական խաղերում կներկայացնեն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը

#Ապրող_ֆոտոներ_17. Ուսեին Բոլտն ու իր անմոռանալի ժպիտը (լուսանկար, տեսանյութ)

Բոլտն առաջին ծանրաբեռնված մարզումն է անցկացրել

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել իր Օլիմպիական խաղերի մասնակցության վերաբերյալ

Հայտնի է 2028թ. ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալող քաղաքը

Հայտնի են 2024 և 2028թթ. Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքները