Sportbuzzer. «Բավարիան» պաշտոնական հարցում է կատարել Նագելսմանի վերաբերյալ - VNews
Բաժիններ

Sportbuzzer. «Բավարիան» պաշտոնական հարցում է կատարել Նագելսմանի վերաբերյալ

Sportbuzzer. Բավարիան պաշտոնական առաջարկով դիմել է Լայպցիգին - Sportbuzzer. «Բավարիան» պաշտոնական հարցում է կատարել Նագելսմանի վերաբերյալ

«Բավարիան» այսօր պաշտոնական հարցում է կատարել «Լայպցիգին»` ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին մյունխենյան ակումբ հրավիրելու հնարավորության վերաբերյալ՝ հաղորդում է Sportbuzzer-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջին ժամերին այս հարցի վերաբերյալ մեծ թվով քննարկումներ են եղել:

«Լայպցիգը» պատրաստ է հրաժարվել իր գլխավոր մարզչի ծառայություններից՝ թույլ տալով միանալ Գերմանիայի ամենատիտղոսակիր թիմին, սակայն ակնկալում է բավական խոշոր փոխհատուցում դրա դիմաց:

Նագելսմանի ու «Լայպցիգի» պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին: Եթե Նագելասմանը տեղափոխվի «Բավարիա», ամենայն հավանականությամբ, «Լայպցիգի» ղեկը կստանձնի «Զալցբուրգի» գլխավոր մարզիչ Ջեսի Մարշը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է գերմանական ակումբը: Մյունխենյան ակումբը պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձել է գլխավոր մարզչի հայտարարությանը:

Ըստ մի շարք աղբյուրների՝ Ֆլիկը գլխավորելու է Գերմանիայի հավաքականը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լիվերպուլ» կամ «Բավարիա». Տրանսֆերային պայքար գերմանացի ֆուտբոլիստի համար

AS. Լևանդովսկին ցանկանում է հեռանալ «Բավարիայից»

Կոմանը հնարավոր է կարիերան շարունակի Պրեմիեր լիգայում

Կոմանը կգնա Ալաբայի հետքերով. ֆրանսիացին մտածում է «Բավարիայից» հեռանալու մասին

Առանձնացող գրանդ ակումբ. 21-րդ դարում «Բավարիայի» լավագույն 10 տրանսֆերները

Մբապե. «Էրնանդեսն ինձ «Բավարիա» է կանչում»

Ֆլիկ. «Մյուլերը դիտավորյալ զայրացնում էր ինձ»

Աղբյուր. «Ատլետիկոն» 80 մլն եվրոյով վաճառում է Սաուլի տրանսֆերը. նրան արդեն փոխարինող են գտել

Բունդեսլիգայի ֆուտբոլիստները որոշել են՝ ով է մրցաշրջանի լավագույն խաղացողը

Մարզչական դոմինո եվրոպական ֆուտբոլում․ ով ուր է գնացել, կամ ուր է գնալու

«Բավարիան» պատրաստ է վաճառել Զյուլեի տրանսֆերը․ նրանով անգլիական ակումբ է հետաքրքրված

Ալաբա. «Ես լքեցի հատուկ ակումբը՝ հանուն մեկ այլ հատուկ ակումբի»

Դավիդ Ալաբան՝ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ

«Բավարիայի» նախկին, հանրահայտ կիսապաշտպանը կգլխավորի ՉԼ ուղեգիր նվաճած գերմանական ակումբը

«Այդ ֆուտբոլիստը լավագույն է, որ երբևէ մարզել եմ». Նագելսման

Հանս-Դիտեր Ֆլիկը կգլխավորի Գերմանիայի հավաքականը ԵՎՐՈ-2020-ից հետո