Օտար ափերում. 5 հայ երիտասարդներ, որոնց աստղը կարող է փայլել - VNews
Բաժիններ

Օտար ափերում. 5 հայ երիտասարդներ, որոնց աստղը կարող է փայլել

rsen zakharyan - Օտար ափերում. 5 հայ երիտասարդներ, որոնց աստղը կարող է փայլել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 11:33

-

-

Հայաստանը համաշխարհային մակարդակի աստղ ունի, սակայն հեռու չէ այն օրը, երբ հայ ֆուտբոլասերները նոր կուռքի կարիք կունենան: Արդեն հիմա եվրոպական ուժեղ առաջնություններում սկսել են հայտնվել մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստներ: VNews.am-ը ներկայացնում է 5 երիտասարդ ֆուտբոլիստի, որոնք արտասահմանում են ծնվել ու ֆուտբոլային կրթություն ստացել, սակայն կարող են Հայաստանի հավաքականում խաղալ կամ լինել հայ ֆուտբոլասերի ուշադրության կենտրոնում:

Արսեն Զախարյան («Դինամո Մոսկվա»)

Հիմա ամբողջ Ռուսաստանը խոսում է Արսեն Զախարյանի մասին: 17-ամյա ֆուտբոլիստն առաջին գոլը խփեց Պրեմիեր լիգայում և անմիջապես հայտնվեց ռուսական մեդիայի ուշադրության կենտրոնում: «Զենիթին» սկսեցին նախատել նման տաղանդին բաց թողնելու համար, իսկ «Դինամոյին» գովել պատանուն վստահելու համար:

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը Արսենը սկսեց Ռուսաստանի ուժով երրորդ դիվիզիոնում, սակայն այնքան բարձ մակարդակի ֆուտբոլ ցուցադրեց (15 խաղում 8 գոլ և 5 գոլային փոխանցում), որ անմիջապես հրավիրվեց գլխավոր թիմ: Դա ցատկ է միանգամից երկու դիվիզիոնով: Բարեբախտաբար, «Դինամոյի» գլխավոր մարզիչը գերմանացի Սանդրո Շվարցն է, իսկ նրանք աշխարհում հայտնի են երիտասարդ տաղանդներին շանս տալու համարձակությամբ:

Արսենը կենտրոնական կիսապաշտպան է, որը սիրում է միանալ գրոհներին: Նա հիանալի է տիրապետում աջ ու ձախ ոտքերով հարվածներին: Զախարյանը նաև փայլուն դրիբլինգ ունի, ինչը նրա դիրքի ֆուտբոլիստները հաճախ չեն օգտագործում, բայց ոչ Արսենի դեպքում: Երբ այդ ամենին գումարում ենք աշխատասիրությունը, հաջողությունն արդեն 17 տարեկանում է գալիս:

«Պատրաստ եմ ասել, որ Զախարյանը թե՛ անհատական, թե՛ թիմային առումով մեծ աճ է գրանցել: Զախարյանն իրեն լավ է դրսևորել հավաքների ժամանակ, ինտենսիվ աշխատանք իրականացրել: Նրան ասել էր, որ արժանի է կազմում իր տեղին: Արսենը լիովին վաստակել էր խփած գոլը, որը նրա կատարած աշխատանքի պտուղն էր: Այո՛, Զախարյանն ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն հասուն ֆուտբոլ է ցուցադրում»,- ասել է Շվարցը:

Ցավոք, քիչ հավանական է, որ այս տաղանդին կտեսնենք Հայաստանի հավաքականում: Ի տարբերություն շատերի, ՀՖՖ-ն Զախարյանի խաղին վաղուց էր ծանոթ և անմիջապես առաջարկ էր կատարել, սակայն հայ մեկնաբան Նոբել Առուստամյանը տեղեկացել է, որ Արսենն այլ հավաքական է ընտրել.

«Արսենն արդեն մի քանի անգամ հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից, իսկ Հայաստանի հավաքականը երկար ժամանակ է՝ հետևում է նրան: Զախարյանը, սակայն, արդեն ընտրություն է կատարել հօգուտ Ռուսաստանի հավաքականի»:

Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»)

Փետրվարի 17-ին ՀՖՖ-ն հայտարարեց, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդես է գալու Հայաստանի հավաքականում: Կրկնակի հաճելի է, որ 20-ամյա ֆուտբոլիստն ինքն է այդ որոշումը կայացրել, իսկ նրա ընտանիքը հավանություն է տվել:

120599165 3907308525964064 2997729313174386105 o 960x640 - Օտար ափերում. 5 հայ երիտասարդներ, որոնց աստղը կարող է փայլել

Եթե հիմա բոլորի ուշադրության կենտրոնում Զախարյանն է, ապա մրցաշրջանի մեկնարկում այդ դերում Սպերցյանն էր: Էդուարդը «Կրասնոդար-2»-ի կազմում Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) մեկնարկային 9 խաղում 7 գոլ էր խփել և 3 գոլային փոխանցում կատարել: Եվ դա քիչ արդյունավետ համարվող լիգայում:

Մեր ընտրանին

Սպասելի էր, որ դրանից հետո կիսապաշտպանը հրավիրվեց «Կրանսոդարի» գլխավոր թիմ: Աշնանը նա նույնիսկ դարձավ միակ հայ ֆուտբոլիստը, որը մասնակցում է Չեմպիոնների լիգային: Հետագայում քիչ խաղաժամանակի պատճառով Սպերցյանը վերադարձավ ФНЛ և կրկին փայլուն հատված անցկացրեց, երբ 3 խաղում 5 գոլ խփեց ու 1 գոլային փոխանցում կատարեց:

«Կրասնոդարի» գլխավոր թիմում Էդուարդին 7 խաղում են վստահել, բայց հիմնականում քիչ ժամանակ են տրամադրել: Վիճակագրությունը և ցուցադրած խաղը հուշում են, որ Սպերցյանն արդեն վաղուց գերազանցել է ФНЛ-ի մակարդակը: Մնում է նրան «Կրասնոդարի» գլխավոր թիմում ամրապնդվել:

Էդգար Սևիկյան («Լևանտե»)

«Լոկոմոտիվի» սանը 2017 թվականին Իսպանիա է մեկնել իր մորն ու եղբորը տեսակցության: Մինչև այդ նա իր հոր՝ Մարտիրոսի հետ բնակվել է Մոսկվայում: Իսպանիայում Սևիկյանի գործակալը նրան փորձաշրջան է տեղավորել «Վալենսիայում»: Հայ ֆուտբոլիստի խաղը «չղջիկները» հավանել են, սակայն փաստաթղթերի պատճառով գործարքը խափանվել է:

19-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ դրանից հետո գործակալը խորհուրդ է տվել ուժերը փորձել վալենսիական մյուս ակումբում՝ «Լևանտեում»: Արդեն երկրորդ մարզումից հետո նրան առաջարկել են մնալ ակումբում: Էդգարը 3 տարվա պայմանագիր է ստորագրել, երբ լրացել է նրա 18 տարին:

edgar sevikjan 960x540 - Օտար ափերում. 5 հայ երիտասարդներ, որոնց աստղը կարող է փայլել

«Լևանտե Բ-ում» մի քանի տարի անցկացնելուց հետո Սևիկյանին հրավիրեցին գլխավոր թիմ, որը հանդես է գալիս հզոր Լա լիգայում: Նրա նորամուտի խաղը Պրեմիերայում հաջող էր «Լևանտեի» համար. վալենսիացիները 3:0 հաշվով հաղթեցին «Խետաֆեին»: Հետագայում Սևիկյանը մասնակցեց նաև գավաթային մեկ հանդիպման, սակայն Լա լիգայում դեռ շարունակում է պահեստայինների թվում մնալ:

Սևիկյանն արդեն ցույց է տվել, որ մեծ համբերություն ունի, որը հնարավոր է նրան թույլ տա պայքարել և կանոնավոր խաղաժամանակ ստանալ աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկում:

Աբով Ավետիսյան («Կիշվարդա»)

2020 թվականի հունիսին Հունգարիայի առաջնության «Ֆերենցվարոշ» – «Կիշվարդա» խաղում նորամուտը մեծ ֆուտբոլում նշեց 18-ամյա հայ պաշտպան Աբով Ավետիսյանը: Նրա թիմը պարտվեց հեղինակավոր մրցակցին, սակայն Դոնեցկում ծնված ֆուտբոլիստի համար դա դրական ազդեցություն ունեցավ:

Օրեր անց «Կիվարդան» հայտարարեց «Շախտյորի» սանի հետ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիր կնքելու մասին: Պայմանագրում նշված էր, որ առաջիկա 1-2 տարում Աբովը հանդես կգա ակումբի երկրորդ թիմում, սակայն նրան կարող են նաև գլխավոր թիմ հրավիրել:

Ավետիսյանների ընտանիքը բնակվել է Ուկրաինայում, սակայն այդ երկրում սկսված պատերազմից հետո Աբովի հայրը՝ Ավետիքը, որոշել է ընտանիքի հետ բնակություն հաստատել Հունգարիայում:

Աբովը երկար ժամանակ խաղացել է աջ պաշտպանի դիրքում, սակայն հետագայում անցել է կենտրոնական պաշտպանի դիրքին:

abov avetisyan 960x720 - Օտար ափերում. 5 հայ երիտասարդներ, որոնց աստղը կարող է փայլել

Եթե Աբովին վերջնականապես հաջողվի Հունգարիայի ուժեղագույն լիգայում հաստատվել, կասկած չկա, որ նրան Հայաստանի հավաքական հրավիրվելու առաջարկ կկատարվի, եթե ոչ ավելի շուտ: Այս պահին Հունգարիայի առաջնությունը Եվրոպայի վարկանիշային աղյուսակում 28-րդ տեղում է, սակայն բազմաթիվ մասնագետներ խոսում են այդ լիգայի կտրուկ առաջընթացի մասին: Եվրագավաթներում արդյունքները հաստատում են դա (4,25 վարկանիշային միավոր ընթացիկ մրցաշրջանում, 4,5՝ նախորդում): Դա գրեթե Ռուսաստանի մակարդակի արդյունք է և ավելի բարձր ցուցանիշ, քան թուրքական ակումբներինը:

Նաիր Տիկնիզյան (ԲԿՄԱ Մոսկվա)

Նաիր Հովհաննեսի Տիկնիզյանը ծնվել և մեծացել է Սանկտ-Պետերբուրգում: Այնտեղ էլ սկսել է ֆուտբոլ խաղալ, իսկ 14 տարեկանում տեղափոխվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի ակադեմիա:

«Բանակայինների» կազմում նա երկար ժամանակ խոստումնալից էր համարվում, սակայն գլխավոր թիմ հազվադեպ էր հրավիրվում: Արդյունքում, լատերալը 2020 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվեց «Ավանգարդ»: Նաիրը խոստովանել է, որ այդ վարձակալությունը շատ կարևոր դեր խաղաց նրա կարիերայի վրա: Կուրսկից վերադառնալուց հետո նա հաջող նախապատրաստական շրջան անցավ ԲԿՄԱ-ի գլխավոր թիմի հետ, Պրեմիեր լիգայում մի քանի հաջող խաղ անցկացրեց և արժանացավ երկարաժամկետ պայմանագրի: Հոկտեմբերին ռուսական գրանդը և Տիկնիզյանը 5 տարվա պայմանագիր կնքեցին:

ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն Տիկնիզյանի խաղում գնահատում է նրա ապշեցուցիչ ունիվերսալությունը: 21-ամյա ֆուտբոլիստն իր կարճ կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ 9 դիրքերում: Հաշվեք.

ձախ պաշտպան, աջ պաշտպան, հենակետային կիսապաշտպան, ձախ կիսապաշտպան, աջ կիսապաշտպան, ենթահարձակվող, ձախ հարձակվող, աջ հարձակվող և նույնիսկ կենտրոնական հարձակվող:

Nair Tiknizyan 2020 - Օտար ափերում. 5 հայ երիտասարդներ, որոնց աստղը կարող է փայլել

Իհարկե, բոլորից շատ խաղեր Տիկնիզյանն անցկացրել է իր ամենասիրելի՝ ձախ կիսապաշտպանի դիրքում (54) խաղ: Գոնչարենկոն հենց այդ դիրքում է տեսնում հայ ֆուտբոլիստին, սակայն երբեմն նրան վստահում է նաև ձախ պաշտպանի և ձախ վինգերի դիրքը:

ԲԿՄԱ-ի երկրորդ թիմում Տիկնիզյանը շատ արդյունավետ էր (25 գոլ, 12 ասիստ), հենց նրան էին վստահում նաև ստանդարտների իրացումը: Գլխավոր թիմում մակարդակների տարբերությունը շատ տարբեր է և նա 35 խաղում 2 գոլային փոխանցում է կատարել: Բայց նման ուժեղ լիգայում խաղալն արդեն հսկայական առաջընթաց է:

Ինչ կշահի այդ ամենից Հայաստանի հավաքականը: Տիկնիզյանն այդ հարցում շատ համեստ է.

«Դեռ չեմ կարող ընդունել Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկը: Ֆեդերացիան շատ հետաքրքրված է իմ ծառայություններով, և շատ եմ ամաչում, որ ստիպված եմ մերժել նրանց: Ես դեռ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ եմ: Բայց անընդհատ մտածում եմ Հայաստանի հավաքականի մասին, որովհետև ստանում եմ սոցիալական ցանցերում հայերի աջակցությունը»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բարսեղյանի ու Հարոյանի տրանսֆերային արժեքը բարձրացավ

«Երիտասարդ հրաշագործը». Goal-ի անդրադարձն Արսեն Զախարյանին

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Տրանսֆերային առաջարկ Մարաշլյանին՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում

Շվեդիա – Հայաստան․ ով է ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստը

Բալեկյան․ «Բոկայում» խաղալը երազանք է իմ ու ընտանիքիս համար»

Շաղոյան. «Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում խաղում եմ տարբեր դիրքերում» (տեսանյութ)

Բիչախչյանը բացեց գոլերի հաշիվը, Յուրչենկոն առաջին 11մ հարվածը հետ մղեց. Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ 10 փաստով

Խոակին Կապառոսը՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղի ու մարզական հավաքի մասին (տեսանյութ)

Շարքն ընդհատվեց. Հայաստանի հավաքականը պարտվեց շվեդներին 1-3 հաշվով (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո Շվեդիան հաղթում է Հայաստանին 2 գոլի առավելությամբ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Շվեդիայի ընտրանու դեմ

ՀՖՖ նախագահն անվանական մարզաշապիկներ է նվիրել Յուրա Մովսիսյանին ու Լևոն Պաչաջյանին

Հայաստանի հավաքականի վերջին մարզումը շվեդների դեմ խաղից առաջ (տեսանյութ, ֆոտոշարք)

«Ոչ մի բանից տեղյակ չէի մինչև խաղը»․ Կամո Հովհաննիսյանն անդրադարձել է տրանսֆերային շշուկներին