«Սրտից թույլ Իկերը». Ինչո՞ւ ավարտեց կարիերան Կասիլյասը - VNews
Բաժիններ

«Սրտից թույլ Իկերը». Ինչո՞ւ ավարտեց կարիերան Կասիլյասը

Սրտի հետ խնդիրները ժամանակակից սպորտի ամենամեծ գլխացավանքն են։ Մասնավորապես, դա զգացվում է ֆուտբոլում։ Վերջին 20-30 տարվա ընթացքում սրտի կաթվածից հենց խաղադաշտում հանկարծամահ են եղել բազմաթիվ ֆուտբոլիստներ։ Բարեբախտաբար, եղել են դեպքեր, երբ ֆուտբոլիստների կյանքը հաջողվել է փրկել։ Տարիների ընթացքում, բնականաբար, բժշկությունը զարգացել է ու հասել բարձր մակարդակի։ Այն թույլ է տալիս ժամանակին ֆուտբոլիստի օրգանիզմում հայտնաբերել թույլ կամ անառողջ օրգանների աշխատանքի թերություններն ու վերացնել դրանք։

Սակայն պատմությունն ու փորձը ցույց է տալիս, որ անգամ ամենաժամանակակից բժշկությունը թույլ չի տալիս լիարժեք ապահովագրել ֆուտբոլիստներին սրտի կաթվածից։ Վերջերս մեծ աղմուկ էր հանել Ռուսաստանում գրանցված դեպքը. սրտի կաթվածից հանկարծամահ էր եղել 22-ամյա ֆուտբոլիստ Ինոկենտի Սամախվալովը։ Ֆուտբոլային բոլոր կառույցները մի քանի օր շարունակում մեղադրում էին միմյանց, մինչդեռ եղածն արդեն եղած էր։ Բժշկական հետազոտությունը ցույց էր տվել, որ ֆուտբոլիստի սիրտը սովորական պայմաններում կարող էր դիմադրել, սակայն պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելն արագացրել է ֆատալ ելքը։

Բարեբախտաբար, գրանցվել են նաև դեպքեր, երբ սրտի արատը չի խանգարել ֆուտբոլիստներին շարունակել իրենց կարիերան, անգամ հասնել մեծագույն բարձունքների։ Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լիլիան Թյուրամն ամբողջ կյանքի ընթացքում խաղացել է սրտի հիպերտրոֆիայով։ Թյուրամն իմացել է իր հիվանդության մասին փոքր տարիքից սակայն չի երկնչել ու գնացել է երազանքի հետևից, հավաքականի ու ակումբային մակարդակով նա հասել է աներևակայելի նվաճումների։ Հիվանդությունը գլուխ է բարեձրացրել միայն 2008-ին, երբ ֆրանսիացին ձախողեց բուժզննումը ՊՍԺ-ի համար։ Միայն դրանից հետո Թյուրամը հասակացավ. դա ահազանգ է։

«Սրտի հիպերտրոֆիան հիմնականում նկատվում է սևամորթ ֆուտբոլիստների շրջանում։ Լիլիանին այն երբեք չի խանգարել։ Հիվանդությունից պետք է զգուշանալ ու անգամ վախենալ, երբ այն ունենում է աննորմալ դրսևորումներ։ Իսկ դա հանդիպում է հատկապես 30-ից հետո, եթե դու զբաղվում ես ակտիվ սպորտով», – հայտարարել է Ռիկարդո Սերան։ Հենց նա էր անցկացրել Թյուրամի բուժզննումը «Բարսելոնա» տեղափոխվելիս։

Ի տարբերություն Թյուրամի, Իկեր Կասիլյասը գաղափար անգամ չուներ սրտի հետ կապված խնդիրների մասին։ Դեռևս 1998 թվականից, երբ նա սկսեց ներգրավվել «Ռեալի» մեծահասակների մարզումներին, նրա ոչ մի հետազոտություն ցույց չէր տվել որևէ անոմալիա։ Սակայն 2019 թվականի հերթական մարզման ընթացքում Կասիլյասը բողոքել է կրծքավանդակի հատվածում առաջացած ծակոցներից ու կտրուկ վատացել է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները պնդել են, որ Կասիլյասի մոտ սրտի ռիթմի աշխատանքների ուժեղ տանանում է գրանցել փորոքի չափերի մեծացման ու դիսֆունկցիայի պատճառով։ Պարզ, մարդավարի լեզվով ասած՝ Կասը սրտի կաթված (ինֆարկտ) է տարել։

Կասիլյասյի ու Թյուրամի մոտ, որոշ տաբերություններով նկատվել են նույն ախտանշանները։ Մեծացել է նրանց սրտի փորոքը (Կասիլյասյի աջ, Թյուրամի՝ ձախ)։ Դրա պաճառով գրեթե կրկնապատիկ մեծանում է նաև միոկարդը՝ սրտի մկանը։ Այն իր հետ առաջացնում է թթվածնի անբավարարվածություն։ Բնականաբար, օրգանիզմն այն չի կարողանում գտնել, փորոքներից մյուսի մոտ սկսվում է թթվածնային քաղց։ Եթե դրան գումարենք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ծանր հետևանքները կարող են և սարերի հետևում չլինել։

Թյուրամի պարագայում ամեն ինչ պարզից պարզ դարձավ։ «Քո սրտի աշխատանքում քան թերացումներ, որոնք մի քանի տարի հետո կարող են սպանել քեզ»։ Բժշկի այս խոսքերը բավական էին, որպեսզի ֆրանսիացին ավարտի կարիերան։ Մանավանդ, որ նա իր աչքի առաջ ուներ տխուր փորձ։ Նրա ավագ եղբայրը ևս մարզիկ էր՝ նա բասկետբոլիստ էր։ Այդպես, բակում մարզումային խաղ անցկացնելիս Թյուրամ ավագն ընկավ  ուղիղ հրապարակի կենտրոնում։ Նրան անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ բժիշկները չնայած որ մեծ աշխատանք կատարեցին, սակայն նրա կյանքը փրկել չկարողացան։ Խնդիրը նույնն էր՝ սրտի փորոքների մեծացում ու կաթված։

Ի տարբերություն Լիլիան Թյուրամի ու իր եղբոր, Կասիլյասի մոտ սրտի հետ կապված խնդիրը նոր է, ուստի նույն խնդրի հետ բախվելուց հետո բժիշկները գիտեին՝ ինչ անեին հետագա բարդություններից խուսափելու համար։ Սրտի երակային աշխատանքը կարգավորելու և այն մաքրելու համար բժիշկները տեղադրեցին ինտրոդյուսեր (փականով երակային կատետոր)։ Դրանցի հետո «Պորտուն» տարածեց հաղորդագրություն, որ Կասիլյասյի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ ժպտերես ու միշտ հասարակ, լավատես Կասիլյասը լուսանկար հրապարակեց սոցցանցերում, որտեղ բոլորին վստահեցնում էր, որ նա շուտով վերադառնալու է։

Սակայն այս դեպքից հետո մի շարք բժիշկներ հանդես եկան հակասական հայտարարություններով։ Ոմանք պնդում էին, որ հիվանդությունը հայտնաբերվել է դեռևս վաղ շրջանում, Կասիլյասի կյանքին ու կարիերային ոչ մի լուրջ վտանգ չի սպառնում, կարելի է շարունակել, իսկ մյուս ճամբարից բղավում էին, որ վերադարձը նորից կբերի սրտի կաթվածի, և այդ ժամանակ անգամ աշխարհի լավագույն բժիշկները չեն փրկի Կասի կյանքը։ Այդպես, «Ռեալի» նախկին բասկետբոլիստ, սրտաբան, Խուան Անտոնիո Կարբալանը պնդում է, որ Կասիլյասի կարիերան ավարտված է։

«Ինքներդ դատեք. մարդիկ, երբ սրտի վրա ստենդ են դնում, պետք է վարեն հանգիստ, առողջ կյանք։ Իսկ ֆուտբոլ խաղալ, այն էլ պրոֆեսիոնալ մակարդակով, սիրտը ենթարկել ծանրաբեռնումների – անթույլատրելի է։ Հատկապես դարպասապահի համար։ Իկերն, անկասկած, կվերադառնա բնականոն կյանքին, սակայն խիստ կասկածում եմ, որ նա կկարողանա վերսկսել իր կարիերան», – ասել է բժիշկը։

Կասիլյասը 2-3 ամիս վերականգնողական կուրս անցավ։ Ամբողջ ընթացքում «վիշապների» ֆաներն իրենց աջակցությունն էին ցուցաբերում դարպասապահին։ Նա էլ իր հերթին հույս էր տալիս, որ վերադառնալու է խաղադաշտ։ Սակայն փետրվարին «Պորտուի», և առհասարակ համաշխարհային ֆուտբոլի երկրպագուները մեծագույն շոկ ապրեցին. Կասիլյասը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Նրա այդ որոշումը փոխանցեց «Պորտուի» նախագահը. Իկերն այդ ժամանակահատվածում լրջորեն զբաղված էր Իսպանիայի Արքայական ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի ընտրության համար մասնակցության հայտ տալով։

Չարաբաստիկ դեպքից արդեն տևական ժամանակ է անցել, Կասիլյասը վերականգնողական բոլոր փուլերն անցել է, սակայն նրա առողջության բարելավման մասին ոչինչ չի հաղորդվում։ «Լավ է», – լակոմիկ պատասխանում են բժիշկներն ու հարազատները։ Սակայ դա բավական չէ. անհրաժեշտ է հասկանալ՝ ի՞ նչ հետևանքների այդ կաթվածը կարող է հասցնել։ Եվ առհասարակ կարելի՞ է դրանից հետո վերադառնալ մեծ սպորտ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ռամոսը հրաժարվել է շփվել իսպանացի պաշտոնյաների հետ տարակարծության համար

Մեսին չի մասնակցել ընդհանուր խմբով մարզմանը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մերժել է «Լիվերպուլին»

«Բարսելոնան» Պիկեին փոխարինողին փնտրում է «Մանչեսթեր Սիթիում»

Դեմբելեն ցանկանում է տեղափոխվել Իտալիա

«Ռեալը» Մբապեի համար այլընտրանք է գտել

Հայտնի է՝ որքան է կազմելու Լաուտարոյի աշխատավարձը «Բարսելոնայում»

Տեր Շտեգենը՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

Ալբան ոչ միանշանակ է արտահայտվել Նեյմարի վերադարձի վերաբերյալ

Տոդիբոն վերադառնալու է «Բարսելոնա»

«Բարսելոնայի» 5 ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել

«Ժամացույցի պես»․ «Բարսելոնան» տեսանյութ է ներկայացրել թիմի մարզումից (տեսանյութ)

Մեսիի պայմանագրի հատուկ կետը, որ թույլ էր տալիս նրան անվճար հեռանալ, այլևս չի գործում

Ումտիտին ապաքինվել է վնասվածքից ու մարզվել ընդհանուր խմբի հետ (ֆոտոշարք)

«Ռեալն» ընդհանուր խմբով մարզում է անցկացրել (տեսանյութ, ֆոտոշարք)

Կոուտինյոյի գործակալ. «Նա ցանկանում է վերադառնալ Անգլիա»