Ստեռլինգը կարող է փոխել ակումբը՝ Adidas-ի հետ համագործակցելու պատճառով - VNews
Բաժիններ

Ստեռլինգը կարող է փոխել ակումբը՝ Adidas-ի հետ համագործակցելու պատճառով

Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ռահիմ Ստեռլինգի պայմանագիրը Nike ընկերության հետ ավարտվելու է հուլիսի 31-ին, որից հետո անգլիացին պայմանագիր է կնքելու Adidas-ի հետ՝ տարեկան 10 միլիոն դոլար շահույթով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործընկերոջ փոփոխությունը կարող է նպաստել նաև ակումբի փոփոխությանը: Նշվում է, որ Adidas-ն ամեն ինչ անելու է, որ Ստեռլինգը տեղափոխվի «Ռեալ», որի հետ նույնպես համագործակցում է գերմանական ընկերությունը: «Ռեալն» իսկապես հետաքրքրված է անգլիացու ծառայություններով, սակայն կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամը կարող է խոչընդոտ հանդիսանալ. «Ռեալում» այս ամռանը չեն պատրաստվում հնչեղ տրանսֆերներ իրականացնել:

Հիշեցնենք, որ Ստեռլինգն իր կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանն է անցկացնում՝ բոլոր մրցաշարերում միասին խփելով 27 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գոլառատ խաղում «Ռեալը» հաղթեց «Բետիսին» (տեսանյութ)

«Բենֆիկայի» պաշտպանը համաձայնեցրել է անհատական պայմանագրի կետերը «Սիթիի» հետ

«Ռեալն» առաջին կեսից հետո պարտվում է «Բետիսին» (տեսանյութ)

«Ռեալի» առաջին գոլը Լա լիգայի 2020-21 մրցաշրջանում խփեց Ֆեդե Վալվերդեն (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Բետիսի» դեմ խաղում

«Ռեալ Մադրիդ». Բոլոր տրանսֆերներն այս ամառ

Մոուրինյո. «Դա իմ կարիերայի ամենատխուր պահն էր»

«Ռեալը» «չնախատեսված» կորուստ ունի «Բետիի» դեմ խաղին

Ու նորից ֆուտբոլային ակտիվ շաբաթ. ինչ խաղեր դիտել այսօր

Պեպի նոր պահանջը. 60 միլիոն + Օտամենդի՝ տաղանդավոր պաշտպանի համար

Մինչև հոկտեմբերի 5 «Բարսելոնան» նոր հարձակվող կունենա

Telefoot․ Աուարն ընտրություն է կատարել հօգուտ անգլիական ակումբի

Սանչոյի հետքերով․ «Սիթիի» 16-ամյա ծագող աստղը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Զիդան․ «Նոր հարձակվո՞ղ․ ղեկավարությանը խնդրանք չունեմ, ինձ ոչինչ պետք չէ»

Պաշտոնական․ Կանդրևան «Ինտերից» տեղափոխվեց իտալական մեկ այլ թիմ

Զինչենկոն՝ վարձավճարով իսպանական գրանդ ակումբ տեղափոխվելու ճանապարհին