Ստեռլինգը նշել է՝ «Ռեալի» որ ֆուտբոլիստին կգներ - VNews
Բաժիններ

Ստեռլինգը նշել է՝ «Ռեալի» որ ֆուտբոլիստին կգներ

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

26 Փետրվար 2020 - 00:00

1

Ռեալ Մադրիդ

2

Մանչեսթեր Սիթի

1 - 0 Իսկո - 60`

1 - 1 Գաբրիել Ժեզուս - 78`

1 - 2 Քևին դե Բրույնե - 83`

Կարմիր Քարտ Սերխիո Ռամոս - 86`

«Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ռահիմ Ստեռլինգը AS պարբերականին տված հարցազրույցում խոսել է «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայում կայանալիք առաջին խաղի և մադրիդյան ակումբի մասին:

«Եջանիկ եմ «Սիթիում», բայց ընդունում եմ՝ «Ռեալը» ֆանտաստիկ ակումբ է: Երբ տեսնում ես սպիտակ մարզաշապիկը, արդեն հասկանում ես՝ ինչ է ներկայացնում այդ ակումբն իրենից: Բայց պետք է ասեմ, որ «Սիթիի» հետ երկարաժամկետ պայմանագիր ունեմ ու պետք է հարգեմ այն:

Գիտենք՝ որքան դժվար է լինելու «Ռեալի» հետ առաջիկա դիմակայությունը: Սա, հավանաբար, մեր կարիերայի ամենաբարդ փորձություններից է: Կարծում եմ՝ մեզ համար Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունը լավը կստացվի, քանի որ Պրեմիեր լիգայում ամեն ինչ չընթացավ այնպես, ինչպես ծրագրել էինք: Այս պահին շատ չեն թիմերը, որոնք կարող են կանգնեցնել մեզ:

«Ռեալից» կգնեի Մոդրիչին: Նրա դեմ խաղացել եմ մի քանի անգամ՝ և ակումբային, և հավաքականների մակարդակով: Նրա դեմ խաղալը շատ դժվար է, իսկ նրա խաղը դիտելը՝ մեծ հաճույք», – եզրափակել է անգլիացին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վան Դեյկն ասել է՝ ով է ամենաբարդ մրցակիցը, որի դեմ խաղացել է

Ինչպես է Ռամոսը տոնել իր 34-րդ տարեդարձը (տեսանյութ)

Ռոդրիգո․ «Մինչև «Ռեալ» տեղափոխվելը ես գնացի Պելեի տուն ու ստացա նրա օրհնությունը»

Զիդանը գիտի, թե ով կարող է փոխարինել Բենզեմային

«Ինտերը» պատրաստ է գնալ զիջումների Լաուտարոյի տրանսֆերի համար

Հայտնի է Լա Լիգայի վերսկսման վերջնաժամկետը

Տանկի մեջ գտնվող Անրին լռելու կոչ է անում Բենզեմային և Ժիրուին (ծաղրանկար)

Մարկո Ասենսիոն լիարժեքորեն ապաքինվել է վնասվածքից

«Եթե ինձ համեմատեք Ռոնալդոյի հետ, ապա Ֆորմուլա 1-ը նա կլինի, իսկ ես՝ քարթինգը»․ Բենզեմա

Կարոտախտ_#5. «Լա Դեսիմա. 92։48. Սերխիո Ռամոս»

CIES. Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կիջնի 28 տոկոսով

Ո՞ր թիմերին են երկրպագում հայտնի մարդիկ. VNews-ի Quiz-ը

«Ռեալն» ու Ռամոսը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ

Գյունդողան․ «Նորմալ կվերաբերվեի «Լիվերպուլի»՝ չեմպիոն վաղաժամ հռչակվելուն»

Դի Մարիա․ «Պատռեցի «Ռեալի» նամակը, որ ստացել էի Մունդիալ 2014-ի եզրափակիչից առաջ»

«Ինտերի» ֆուտբոլիստը՝ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախ