Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կարող է վերադառնալ «Լիվերպուլ»՝ հաղորդում է Sunday Mirror-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիացին կարող է փոխարինել մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Ակումբի ղեկավարությունն անհանգստացած է «Լիվերպուլի» գրանցած արդյունքներով:
Ղեկավարությանը հատկապես մտահոգում է այն, որ «Լիվերպուլը» 2021 թվականին հաղթանակ չի տոնել «Էնֆիլդում»: Այս տարի մերսիսայդյան ակումբը 6 տնային հանդիպում է անցկացրել՝ կրելով 4 պարտություն:
Ջերարդը «Ռեյնջերսը» գլխավորում է 2018 թվականի հունվարից: Կողմերի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին: Կլոպը «Լիվերպուլի» ղեկին է 2015 թվականից: Գերմանացի մասնագետի պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրանում է 2024 թվականին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո