«Ստրկությունից Հռոմի գայլերի ոհմակ». «Ռոմայի» ֆուտբոլիստի դժոխային ճանապարհը - VNews
Բաժիններ

«Ստրկությունից Հռոմի գայլերի ոհմակ». «Ռոմայի» ֆուտբոլիստի դժոխային ճանապարհը

07f803d46586a629796b2ca7d4010523 - «Ստրկությունից Հռոմի գայլերի ոհմակ». «Ռոմայի» ֆուտբոլիստի դժոխային ճանապարհը

«Ռոմայի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ երկու խաղերն էլ գոլառատ, դինամիկ ու մի փոքր խելահեղ ստացվեցին: «Գայլերի» կազմում հայտավորված հիմնական ֆուտբոլիստներից մի քանիսը վնասվածք ստացան, ինչի շնորհիվ «Ռոմայի» պահեստայինների նստարանին նստած երիտասարդ ֆուտբոլիստները խաղալու շանս ստացան: Նրանցից մեկի հետ խաղից հետո զրուցեցին Պոլ Պոգբան ու Բրունու Ֆերնանդեշը: Վերջինս նրա հետ փոխանակեց իր շապիկը: Էբրիմա Դարբոն Եվրոպա լիգայում իր նորամուտը նշելուց ընդամենը 5-6 տարի առաջ երազում էր հաջորդ օրը արևի լույս տեսնելու մասին:

Դարբոն ծնունդով Գամբիայից է, որտեղ, կյանքը երբեք էլ հիասքանչ չի եղել: 2013 թվականին նրա ընտանիքում ամեն ինչ ծայրաստիճան վատ էր. 2009 թվականին Դարբոն մոր, եղբոր ու քույրերի հետ մնացել էր առանց ընտանիքի հոր: Բնականաբար, փող չկար, ուտելիք՝ նույնպես: «Իսկ եթե չկա ապրելու միջոց, ոչ էլ հեռանկար, որ վաղը մյուս օրը լավ կլինի, ի՞նչ իմաստ կար ապրելու», – հաճախակի ինքն իրեն ասում էր Դարբոն:

EbrimaDarboe Roma Pogba 960x540 - «Ստրկությունից Հռոմի գայլերի ոհմակ». «Ռոմայի» ֆուտբոլիստի դժոխային ճանապարհը

14 տարեկանում հասկանալով, որ Գամբիայում գոյատևելը անհնար է, գումար է պետք, Դարբոն հազիվ խցկվեց Լիբանան տանող վերջին ավտոբուսն ու գնաց անվերադարձ: Նա հույս ուներ, որ Լիբանանում քիչ թե շատ կյանքը ավելի բարեկեցիկ է, և նա հնարավորություն կունենա գտնելու ցանկացած աշխատանք, մի կտոր հացի փող կաշխատի, ինչ էլ ավելանար՝ անմիջապես կուղարկի սոված ընտանիքին: Սակայն ոտքը լիբանանյան հողի վրա դնելու առաջին իսկ օրից պարզ դարձավ՝ հույսերն իզուր էին:

21-րդ դարում, երբ աշխարհում քաղաքակրթությունը զարգանում էր ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ, Դարբոն հայտնվեց ստրկատերերի ճամբարում, որտեղ նրան ամեն օր ծեծում էին, ավելորդ է նույնիսկ խոսել սանիտարահիգիենիկ տարրական պայմանների մասին: Բնականաբար, սնունդն ու բժշկական պարագաները նվազագույնն էին: Չցանկանալով համակերպվել նման կյանքի հետ՝ Դարբոն փախավ այնտեղից ու հայտնվեց այլ ճամբարում:

B78j6pTnKTO8Ln3LyJ95lF 960x639 - «Ստրկությունից Հռոմի գայլերի ոհմակ». «Ռոմայի» ֆուտբոլիստի դժոխային ճանապարհը

Թեպետ անունով այն չէր կոչվում «ստրկատերերի ճամբար», սակայն վատ ու դաժան վերաբերմունքը շարունակվեց նաև նոր կեցավայրում: Եթե առաջինում նրան ծեծում էին անվտանգության աշխատակիցները՝ երկրորդում այդպիսիք պարզապես չկային էլ. որևէ մեկին հետաքրքիր չէր, որ 15-ամյա պատանուն ծեծում են ճաշարանի դիմաց, խլում հագուստը, ուտելիքն ու դեղերը. տոտալ ամենաթողություն էր տիրում, որտեղից ելքը դարձյալ մեկն էր՝ փախուստ:

Մի քանի ամիս տանջվելուց հետո Դարբոն ուներ ընտրության 2 տարբերակ՝ մեկնել Գանա կամ ճամփա ընկնել դեպի Իտալիա, որտեղ նրան կընդուներ խորթ ընտանիքը: Առաջին տարբերակը Դարբոյին երաշխավորում էր կեցություն հանրակացարանում, նրան կտրամադրվեր աշխատանք՝ քիչ թե շատ արժանավայել եկամուտով և պետական բոլոր արտոնություններով: Երկրորդը՝ ռիսկային էր. մեկնել անծանոթ երկիր, հաղթահարել լեզվական ու մշակութային բարդույթներ՝ այդ ամենի հետ մեկտեղ ունենալ անորոշ հեռանկար: Դարբոն ընտրեց երկրորդ տարբերակն ու մեկնեց Իտալիա:

«Ես միշտ երազել եմ ֆուտբոլի մասին: Ճամբարից զանգահարեցի մորս ու թույլտվություն խնդրեցի Իտալիա մեկնելու համար: Ես փաստաթղթեր ունեի, սակայն վիզա ստանալ չէի կարողանում: Երկար սպասել չէի կարող. ընտանիքս իմ կարիքն ուներ: Դրա համար նստեցի առաջին պատահած նավակն ու հասա Սիցիլիա՝ մյուս հարյուրավոր փախստականների հետ: Այնտեղ ինձ ուղարկեցին Հռոմ՝ ընդունող ընտանիքի մոտ, որը փոխեց իմ կյանքը»:

554AF9D1 6542 4C22 A809 52F03D1A2C88 960x720 - «Ստրկությունից Հռոմի գայլերի ոհմակ». «Ռոմայի» ֆուտբոլիստի դժոխային ճանապարհը

Հռոմ գալու հաջորդ օրը Դարբոն պետք է անցներ բժշկական հետազոտություն. 180 սմ հասակ ունեցող պատանին կշռում էր 50 կգ: Բնականաբար, առողջական վատ վիճակը վերականգնելու համար անհրաժեշտ եղավ մի քանի ամիս: Իսկ երբ բժիշկներն ասացին «վերջ տղա ջան, դու հիվանդանոցում այլևս անելիք չունես», Դարբոն հիվանդասենյակից վազեց առաջին պատահած դաշտն ու սկսեց ֆուտբոլ խաղալ:

Մեր ընտրանին

Սերն աշխարհի ամենամասսայական սպորտաձևի հանդեպ խորթ ծնողներին այլ ելք չթողեց. Դարբոն հայտնվեց «Ռիետի» ակումբում: Լինելով հենակետային կիսապաշտպան՝ Դարբոն 21 խաղում դարձավ անհավանական՝ 43 գոլի հեղինակ: Տարածաշրջանային մրցաշարում Դարբոն, իհարկե, դարձավ լավագույն ֆուտբոլիստ ու ստացավ հնարավորություն՝ ուժերը փորձելու քաղաքային մրցաշարում:

l262885228744 tml2472477177601 399898858709 161666668556828 960x639 - «Ստրկությունից Հռոմի գայլերի ոհմակ». «Ռոմայի» ֆուտբոլիստի դժոխային ճանապարհը

«Մի օր մեր տուն եկավ մի անծանոթ տղամարդ: Չներկայացավ: Նա սկսեց ինձ հետ խոսել ֆուտբոլի մասին: Մոտ 40 րոպե զրուցելուց հետո նա շնորհակալություն հայտնեց ու հեռացավ: Մի քանի օրից ինձ զանգահարեցին «Ռոմայից»: Սկզբից կարծեցի՝ ինչ-որ մեկի կատակն է: Ինչին ի պատասխան ինձ ասացին. «արի Տրիգորիա, այնտեղ միասին կծիծաղենք»: Երջանկությանս չէի հավատում»:

Այդ մարդը «Ռոմայի» սկաուտական գրասենյակի աշխատակից էր, որին ուղարկել էր ավագ սկաուտ Միրիամ Պետրուցին: Դարբոն գնաց Տրիգորիա, որտեղ նրան դիմավորեց Միրիամը, ներկայացավ ու սկսեց ներկայացնել «Ռոմայի» պատմությունը: Դարբոյին հետաքրքրեց՝ ինչու և ինչպես Միրիամը նկատեց իր խաղն ու հրավիրեց «Ռոմա»: Գործակալի խոսքով՝ դա եղել է շատ պատահական. խաղերից մեկի ժամանակ Միրիամին տպավորել է Դարբոյի անկոտրում կամքը, երբ նա դրվագներից մեկում ընկել է խոտածածկին, սակայն ընկած վիճակում նույնիսկ գնդակ է խլել մրցակցից:

Մի քանի հետաքրքիր փաստ Դարբոյի՝ հռոմյան արկածներից.

  • 2019 թվականի պայմանագրով Դարբոն տարեկան վաստակում էր 50 հազար եվրո: Գրեթե ամբողջ գումարը նա տալիս է իր խորթ ընտանիքին և փոխանցում է Գամբիայում ապրող մորն ու քույրերին: Հարցին, թե ինչպե՞ս է տնօրինում մնացած գումարը՝ Դարբոն ասել է. «Ամեն առավոտ գնում եմ տանս մոտի սրճարանն ու սուրճ եմ խմում: Չեք պատկերացնի՝ որքան գումար եմ վատնում սուրճի վրա»:
  • Լեզվական արգելքի պատճառով Դարբոն խնդիր ուներ հարմարվել «Ռոմայի» Մ-19 թիմում: Թիմի մարզիչը երիտասարդ ֆուտբոլիստի կաշկանդվածությունը մի փոքր թոթափելու համար ծանոթացրել է Ֆրանչեսկո Տոտիի հետ: Դարբոն պատմում է, որ Հռոմի գլխավոր աստղի հետ շփումը նրան ավելի ազատ է դարձրել:
  • 2018-ից Դարբոն պարբերաբար մարզվել է հիմնական թիմի հետ: Նրա խոսքով՝ իրեն երբևէ հանդիպած ամենակոշտ մրցակիցը՝ Դանիելե դե Ռոսին է: «Մի օր նա հենց այնպես հարվածեց ոտքերիս: Այդ ժամանակ նույնիսկ գնդակով չէի: Ոտքի կանգնեցի, ձեռքերս վեր պարզեցի, ինչից հետո դե Ռոսին ինձ ասաց. «ինչի՞ մասին ես մտածում, բալիկ ջան: Իջի՛ր երկնքից»: Այդ խոսքերն ինձ շատ ոգևորեցին», – պատմում է Դարբոն:

EsZ8ZtKW4AAvRxW 960x621 - «Ստրկությունից Հռոմի գայլերի ոհմակ». «Ռոմայի» ֆուտբոլիստի դժոխային ճանապարհը

Թեպետ նա պատրաստ էր խաղալ «Ռոմայի» կազմում, սակայն երկար ժամանակ դա խնդիր էր, քանի որ նա չէր կարողանում ձեռք բերել փախստականի կարգավիճակ: Իրադրությունը շտկեց ՖԻՖԱ-ն, որը Դարբոյին տրամադրեց սոցաշխատակից, նա էլ մինչև այսօր զբաղվում է Դարբոյի բյուրոկրատական քաշքշուկներով:

«Կրոտոնեի» հետ Ա սերիայի 35-րդ տուրի խաղում Դարբոն խաղաց 79 րոպե ու հիանալի իրեն դրսևորեց: Այն պահին, երբ թիմում կա «վնասվածքների համաճարակ», գամբիացի ֆուտբոլիստը ցույց տվեց, որ կարող է գրեթե իդեալական փակել հենակետային գոտին: Այո, մրցակցի կարգը (ավելի ճիշտ՝ դրա ցածր լինելը) ևս վճռորոշ եղավ, բայց փաստը մնում է փաստ: Նրա փոխանցումների 98 տոկոսը ճշգրիտ է եղել: Խաղի ընթացքում նա ամենից շատն է խլել գնդակը մրցակիցներից (3), ու դա այն դեպքում, երբ որևէ սահանկման չի գնացել: Թեպետ կասկածից վեր է, որ Մխիթարյանն ու Պելեգրինին պետք է պայքարեին հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչման համար, սակայն 19-ամյա ֆուտբոլիստի՝ լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցանկում հայտնվելը Մոուրինյոյի համար հրաշալի ուղերձ է:

Չնայած այն հանգամանքին, որ իրեն կրթել ու մեծ կյանքի ուղեգիր է տվել Իտալիան, Դարբոն երբեք չի մտածել ու, իր խոսքով, չի էլ մտածի Իտալիայի հավաքականում ելույթ ունենալու մասին: «Ես Գամբիայի զավակ եմ: Եթե մի օր ընդունեմ այլ երկրի քաղաքացիություն, նշանակում է՝ պետք է ջնջեմ անցյալս ու հրաժարվեմ իմ ընտանիքից, ինչը ես երբեք չեմ անի»:

Դարբոն իր ֆուտբոլային առաջին քայլերը արել է Հռոմում, և, բնականաբար, երազում է անցնել նույն ճանապարհը, ինչ իրեն ժամանակին ոգևորած Ֆրանչեսկո Տոտին: Այդքանը հաշվի առնելով՝ Դարբոն վստահ է մի բանում. նա երբեք չի ընդունի «Լացիոյի» առաջարկը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՊՍԺ-ն մտադիր է«կոտրել» «Յուվենտուսի» երազանքը

Առեղծվա՞ծ, թե՞ օրինաչափ. Ինչու է Պոգբան ավելի լավ խաղում Ֆրանսիայի հավաքականում, քան ՄՅՈւ-ում

«Ռոման» համաձայնության է եկել նոր դարպասապահի հետ

«Ռեալը» ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել «Ռոմային»

«Սրտից թույլ Շիկը». ԵՎՐՈ 2020-ի դեռևս ամենաշքեղ գոլի հեղինակի ոգեշնչող պատմությունը

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

Պոգբայի տպավորիչ ցուցանիշները Գերմանիայի հետ խաղում

Պոգբան՝ Ռյուդիգերի հետ դրվագի մասին․ «Չեմ ուզում, որ նրան որակազրկեն այդ պահի համար»

Ֆրանսիա – Գերմանիա խաղին Ռյուդիգերը փորձում էր կծել Պոգբային (տեսանյութ)

Ժիրայր Շաղոյանը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

«Ինտերը» սահմանել է Լաուտարոյի տրանսֆերային արժեքը

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

Պայմանագիրը համաձայնեցված է. «Ռոմայի» գլխավոր մարզիչը տեղափոխվում է անգլիական գրանդ

Պոգբան անդրադարձել է ՊՍԺ-ի հետ բանակցությունների թեմային

Մոուրինյոյի առաջին տրանսֆե՞րը. «Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» ֆուտբոլիստի հետ