-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, թե ինչ դժվարությունների է հանդիպել «Բարսելոնայից» հեռանալու պատճառով:
«Մի կողմից ես նույնպես ցանկանում էի հեռանալ, որովհետև այն ամենից հետո, ինչ ես անցել եմ «Բարսելոնայի» հետ, ինձ հետ այդպես վարվեցին: Ամենադժվարն իմ ընտանիքի համար է, որը 6 տարում սովորել էր ապրել նույն վայրում:
Տեղափոխությունում ամենաբարդը երեխաներին բացատրելն էր, որոնք Բարսելոնայում ընկերներ և սովորություններ ունեն: Մադրիդում նրանց համար կրկնակի դժվար է շփման հարցում, որովհետև գտնվում ենք կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Դա ամեն ինչ բարդացնում է: Նրանք ստիպված են տանը մնալ, որովհետև դպրոցից բացի երեխաներն ուրիշ տեղ չեն կարող գնալ: Նրանք զրկվել են ընկերներից: Իմ կնոջ ընտանիքն էլ մնացել է Բարսելոնայում:
Բայց հարկավոր է նաև դրական կողմը նկատել: Չէի կարող երջանիկ լինել այնտեղ, որտեղ ինձ հետ հույսեր չեն կապում: Հիմա իմ ընտանիքը գիտի, որ երջանիկ եմ, և դա ամենակարևորն է:
Ինձ ամենաշատը դուր չեկավ, որ «Բարսայի» ղեկավարությունն ինձ ասում էր, թե արդեն ծեր եմ և չեմ կարող խաղալ բարձր մակարդակով, չեմ համապատասխանում թոփ-ակումբի մակարդակին»,- France Football-ի հետ հարցազրույցում ասել է ուրուգվայցին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո